Քաղաքական 17:03 11/02/2014

Ս.Ֆարմանյան. Կատարվածը ներկայացնել ՀՀ-ԵՄ հարաբերություններում որպես փակվող դուռ` շատ հեռու է իրականությունից

«ՀՀ-ը կարևոր նշանակություն է տալիս ԵՄ հետ համագործակցությանը, այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի համամարդկային արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք: Վստահ եմ, առաջիկայում կճշտվեն այն թիրախներն ու ուղղությունները, որոնցով կգնա այդ համագործակցությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին:

Հիշեցնենք, սա առաջին դեպքն էր, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության:

Ս.Ֆարմանյանը լրագրողներին բացատրեց, թե ինչու է այդպես ստացվել, բայց մինչ այդ փորձեց փոխանցել այն մթնոլորտը, որում ՀՀ պատվիրակությունը աշխատել է  այդ նիստում. «ԵԽ-ում գործող շատ պատգամավորների մոտ իսկապես կա չհասկացվածություն` կապված ՀՀ արտաքին քաղաքականության վերջին որոշումների հետ: Այստեղ մենք, որպես օրենսդիրներ, որոշակի անելիքներ ունենք»:

Ինչ վերաբերում է այն արձագանքին, որ նիստում տեղի ունեցած իրադարձություններից հետո եղան, ապա Ս.Ֆարմանյանը շեշտեց` սկանդալային ձևակերպումներին, թե տապալվել է գործընթացը և այլն, ինքը  համաձայն չէ. «Կատարվածը ձևակերպել որպես սկանդալ, ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններում որպես փակվող դուռ` շատ հեռու է իրականությունից: Մեր կողմից եղել է առաջարակությունների նախագիծ, որն աշխատանքային կարգով փոխանցվել է ԵԽ մեր գործընկերներին: Իմ գործընկերը ինձ է ներկայացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումների իրենց տարբերակը` նշելով, որ դա ԵԽ քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացված կարծիքն է և երկրորդ, որ դա քննարկման ենթակա չի: Այդ փաստաթուղթը երկու իրավահավասար սուբյեկտների` ՀՀ ԱԺ և ԵԽ կողմից ընդունվող փաստաթուղթ է, որը պետք է ներառի երկու կողմերի մոտեցումները: Բայց իրենց կողմի ներկայացված դրույթները համարել եմ անընդունելի, ներկայացված տարբերակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը չնպաստող, տարբեր մանիպուլյացիաների և ինտերպրետացիաների տեղ թողնող փաստաթուղթ էր»,- պարզաբանեց Ս.Ֆարմանյանը:

Նշենք, որ հանդիման ընթացքում լրագրողներին բաժանվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱԺ պատվիրակության ներկայացրած տարբերակը, ինչպես նաև ԵՄ տարբերակը:

«Ես համարում եմ, որ ՀՀ անունից արվող հայտարարությունները ոչ թե պետք է չհակասեն ՀՀ շահերին, այլև հակառակը` ներառեն Հայաստանի շահերը ամենաարդյունավետ ձևով: Պատվիրակությունը եղել է միակարծիք, որ ՀՀ շահերը առավելագույնս պետք է պաշտպանվեն, մեր բանակցությունների ընթացքում այդպես էլ արվել է»,- հավելեց նա` շեշտելով, որ դա էր ճիշտ ուղին:

Այն մեղադրանքներին, թե ինքը նման փաստաթուղթ չունենալու որոշումը միանձնյա է կայացրել , մինչդեռ պատվիրակության անդամներից շատերը այն կարծիքին էին, որ փաստաթուղթը պետք է ընդունվեր, Ս.Ֆարմանյանը նշեց.«Այո, իրավիճակը դասավորվել է այնպես, որ հանձնաժողովի նիստի երկրորդ օրը շատ քիչ ժամանակ ենք ունեցել տեքստի շուրջ համաձայնության գալու համար: Եվ տվյալ իրավիճակում ես առաջարկությամբ եմ հանդես եկել ընդմիջում վերցնել` պատվիրակության անդամների հետ ևս մեկ անգամ քննարկելու համար: Ստեղծված իրավիճակում հանձնաժողովի նախագահի պարտականությունն է իր վրա վերցնել որոշակի պատասխանատվություն և եթե հարկն է` կրել այդ պատասխանատվությունը»,- նշեց նա ու նաև ավելացրեց, որ պատրաստ է և չի խուսափում մասնագիտական նեղ քննարկումից, քանի որ վստահ է` փաստաթղթում առկա ձևակերպումները չեն բխում ՀՀ և ԼՂՀ շահերից:

Պատվիրակության ՀՅԴ-ական անդամ Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ իրականում ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել:

«Մենք գնացել էինք այս նիստին սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո, ամբողջ հանձնաժողովի նպատակը մեկն էր` փորձել բացատրել եվրոպացի գործընկերներին իրավիճակը, Հայաստանի առկա դժվարությունները և այն, որ այո, ՄՄ-ն կատարված փաստ է, բայց մենք ուզում ենք ԵՄ հետ շարունակել հարաբերությունները: Մեր նպատակը սա էր և այս մթնոլորտում էինք աշխատում»,- նշեց նա:

Ա.Վարդանյանի խոսքով, սակայն, այդ ամենը մոռացվելու է և որոշ ժամանակ անց հիշվելու է միայն այն, որ առաջին անգամ ԵՄ-ն ու Հայաստանը չկարողացան փաստաթուղթ ստորագրել և դա տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին հնչեցրած որոշումից հետո:

«Ես վախենում եմ, որ այս քայլով մենք կկորցնենք բարեկամներ ու ամենևին կարևոր չի, որ մայիսյան ընտրություններում նրանցից մի մասը կարող է պատգամավոր էլ չդառնալ... »,- ընդգծեց նա:

Պատվիրակության ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստան վերադառնալուց հետո էլ մնում է այն կարծիքին, որ փաստաթուղթը ճիշտ էր ընդունելը:

Իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շեշտեց. «Ակնհայտ է, որ Եվրոպայի դուռը մեր համար դեռ փակված չէ, բայց եվրոպացիների համար այսօր պարզ չէ, թե որ ոլորտներում կարող են շարունակել համագործակցությունը մեր երկրի հետ: Ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ գործ ունենք անելու թե Հայաստանում, թե արտաքին վեկտորում` խորհրդարանական դիվանագիտության մակարդակում»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}