Կառավարությունը ԵՄ-ից վտարված ՀՀ քաղաքացիների ընդունելությանն է պատրաստվում
ՀՀ կառավարությունն իր՝ մարտի 20-ին կայանալիք նիստում կհաստատի մի փաստաթուղթ, որով կհստակեցվեն եվրոպական երկրներում անօրինական բնակվող մեր քաղաքացիների հետընդունման ընթացակարգը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը կոչվում է ««Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջացառումների մասին»:
Այս փաստաթղթով սահմանվում են, թե որ գերատեսչությունները, ինչ գործողություններ և որքան ժամկետներում պետք է կատարեն՝ ԵՄ անդամ երկրներից ՀՀ քաղաքացու հետընդունման դիմում ստանալուց հետո: Մասնավորապես, ըստ որոշման նախագծի, հետընդունման հայտերը ստացվելուց հետո պետք է ուղարկվեն ՀՀ ոստիկանություն, այս գերատեսչությունը հստակեցնի՝ հետընդունման ներկայացված անձն արդյոք իսկապես ՀՀ քաղաքացի է, թե՝ ոչ:
Որոշման նախագծի հիմնավորումներում հստակ նշված չէ, թե որն է նման հատուկ կարգ մշակելու անհրաժեշտությունը, քանի որ այնպես չի, որ մինչ այս ՀՀ քաղաքացիների հետընդունման գործընթացը անտերության է մատնված եղել: Ավելի շուտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարությունը ինչ-որ բանի է պատրաստվում: Ասենք, բացառված չէ, որ ԵՄ որոշ երկրներ արդեն իսկ զգուշացրած լինեն, որ մոտ ապագայում պատրաստվում են Հայաստան վերադարձնել իրենց երկրներում անօրինական բնակվող ՀՀ քաղաքացիներին և գործադիրը փորձում է պատրաստվել նման զարգացումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին