Լ.Ալեքսանյանը կվերցնի մանդատը
Ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի` ԱԺ-ից վարչապետի պաշտոնին գնացող Հովիկ Աբրահամյանի մանդատը բաժին է հասնում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին: Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նման հարցերը, իհարկե, կուսակցությունն է որոշում, բայց ինքը հակված է մանդատը վերցնելուն և ոչ թե ինքնաբացարկ հայտնելուն:
«Դա կուսակցության որոշումն է, բայց կարծում եմ, որ իմ ցանկությունն էլ, կուսակցության ցանկությունն էլ համապատասխանում են: Այսինքն` մանդատը ես կվերցնեմ»,- հայտնեց նա:
Նշենք, որ հաջորդ հորիզոնականում ԱԺ կրկին ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանն է, սակայն շրջանառվում է, որ վերջինս ոչ թե ԱԺ մանդատ կստանա, այլ կդառնա Տավուշի մարզպետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին