Եգիպտոսում դատում են «Մուսուլման եղբայրների» 119 անդամի
Եգիպտոսի դատարանը երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 119 անդամի 3 տարվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես հայտնում է Al-Arabiya արբանյակային հեռուստակայանը, նրանք բոլորը մեղադրվում են ցույցներին ապօրինի մասնակցության, գողության և սպանությունների մեջ: Դատավորը նաև վճռել է անկարգությունների գործով արդարացնել վեց հոգու:
Ավելի քան 50 մարդ էր զոհվել 2013 թվականի հոկտեմբերի 6-ի ցույցերի ժամանակ, որոնք կազմակերպել էին իսլամիստ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները:
Սա «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների առաջին զանգվածային դատավճիռը չէ: Այս տարվա մարտին մահապատժի էին դատապարտվել կազմակերպության 528 անդամ: Նրանք մեղադրվում են ոստիկանության սպայի սպանության և ևս երկու սպաների նկատմամբ մահափորձ իրականացնելու, հանրային սեփականության, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու, ոստիկանությանը պատկանող զենքեր առևանգելու և հանրային կարգը խախտելու մեջ:
Ի դեպ, «Մուսուլման եղբայրների» ներկայիս և նախկին անդամներին արգելել են նաև գալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին