Հունաստանի օդային տարածքում թուրքական և հունական կործանիչների միջև վիրտուալ օդային մարտ է տեղի ունեցել
Հունաստանի օդային տարածքում թուրքական և հունական կործանիչների միջև վիրտուալ օդային մարտ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով Աթենքի լրատվական գործակալության հողորդած տեղեկությունների վրա:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային հատվածում: Թուրքական օդուժի չորս F-16 C կործանիչ լիարժեք սպառազինությամբ Բալըքեսիրի ավիաբազայից ներխուժել է Հունաստանի օդային տարածք, ինչին ի պատասխան արդեն օդ են բարձրացվել հունական չորս F-16 C կործանիչները` Լիմնոս և Կիրոս կղզիների բազաներից:
Նշենք, որ Հունաստանի օդային տարածքը խախտել է նաև Թուրքիայի տախտակամածային ավիացիայի ուղղաթիռը:
«DefenceNet» կայքի փոխանցմամբ` վիրտուալ մարտն այնքան լուրջ և տևական է եղել, որ որոշում է կայացվել օդ բարձրացնել ևս մեկ հունական կործանիչ, սակայն թուրքական ինքնաթիռները վերադարձել են իրենց բազա:
Նշենք, որ ըստ «DefenceNet»-ի, չնայած օդային տարածքի խախտման դեպքեր հաճախ են տեղի ունենում, սակայն թուրքական կործանիչները հազվադեպ են ներխուժում իրականացնում լիարժեք սպառազինությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին