ՕԵԿ-ին առաջարկվել է նախարարական 3 պորտֆել. Հովհաննես Մարգարյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում: Այդ մասին այսօր տարածած հայտարարության մեջ նշել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:
Նա նաև նշել է. ««Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում»:
Նշենք, որ այսօր սպասվում է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին