«Այս Սահմանադրությունը վարչապետի համար է, նախարարների կամ նախագահի համար է, բայց ոչ ժողովրդի»
«Հայաստանում երկրի բարձրագույն դեմքերի ընտրության ժամանակ անգամ գործում են «Թաղի տղերքի» կանոնները:» Անդրադառնալով օրերս հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վերջինիս խոսքերով` երբ նա 1998 թ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն էր, այդ ժամանակ առաջարկվել էին «ժողովրդի շահերից բխող բարեփոխումներ, սակայն այդ ծրագիրը վիժեցվել է այսօրվա կեղծ իշխանավորների կողմից»:
«Հայաստանում Սահմանադրականության առաջամարտիկը` եղել է Հայրիկյանը, լուրջ Սահմանադրական բարեփոխումների հեղինակը եղել է` Հայրիկյանը և նրա կուսակցությունը, միայն այդ բարեփոխումներից հետո է Հայաստանը նմանվել երկրի, քանի որ մինչ այդ բռնապետական էր»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:
«Հայ ժողովուրդը պետք է մերժի իր ճակատագրի երաշխավոր՝ այդ հիմնական փաստաթղթի` Սահմանադրության նկատմամբ այսպիսի կամայական ու պատեհապաշտական վերաբերմունքը: Այս սահմանադրությունը վարչապետի համար է, նախարարների համար կամ նախագահի համար է, բայց ոչ ժողովրդի»,-հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ