WRP. Էրդողանն անցել է դատարանին շողոքորթելու գործընթացին
Թուրքիայում օրենքի գերակայությունը քայքայվում է, քանի որ Էրդողանն անցել է դատարանին շողոքորթելու գործընթացին: Այս մասին գրում է «World Politics Review»-ն:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր երկրի դատարաններին մեղադրում է «զուգահեռ պետության» գաղափարի մի մասով գործելու մեջ, որը վտանգում է կառավարության գործունեությունը: Թուրքիայի դատական համակարգի, վարչապետի ու նրա իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունի շարունակական պայքարի մթնոլորտում, Էրդողանի հայտարարությունները կարելի է վերջին խորամանկ քայլ համարել:
«Դատական համակարգը դարձել է հանրային թշնամի՝ առաջին հերթին կառավարության աջակիցների համար, սակայն միևնույն ժամանակ այն դարձել է միակ հույսը կառավարական ուժերին ստուգելու համար, իսկ Թուրքիայում օրենքի գերակայությունը «տուժում է»,- նշել է վերլուծաբան Կոպլոուն:
Հունվարին, Էրդողանն արգելափակեց Twitter և YouTube, փորձեց ի պատասխան կաշառակերության սկանդալի, վերակազմակերպել դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը (HSYK), հեռացրեց կամ վերանշանակեց հարյուրավոր դատավորների և դատախազների:
Անցյալ շաբաթ Թուրքիայի Սահմանադրական դատարանը բեկանել է օրենքի առավել վիճելի մասերը, որի համաձայն դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը պետք է լինի արդարադատության նախարարության վերահսկողության ներքո:
«Էրդողանը քննադատում է դատարանին` քաղաքականության մեջ միջամտելու հարցում, որն արդեն իսկ ազդանշան է, թե հետո ինչ է տեղի ունենալու: Ակնկալվում է, որ նոր դատավորները կհամագործակցեն ԱԶԿ-ի հետ՝ հետաքննություն փակելու հարցում և ընդհանուր առմամբ կառավարությանն ազատ գործելու իրավունք կընձեռեն»,-նշել է վերլուծաբան Կոպլոուն:
Նաև ակնակալվում է, որ YouTube արգելափակելու հայցով Սահմանադրական դատարանի դիմում կներկայացվի, և լարվածություն էլ մոտակա ժամանակներում չի մեղամանա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ