Հարավային Կալիֆոռնիայի հայ ուսանողները Ցեղասպանության վերաբերյալ քննարկում են կազմակերպել
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցացիան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ քննարկում է կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է «Neon Tommy» պարբերականը:
Քննարկման ժամանակ բանախոսներ Գևորգ Նազարյանը և Մովսես Տեր-Հովհաննիսյանը նշել են, որ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում ցեղասպանությունը և ապայցուցներն էլ համարում է անհիմն:
«Երբեմնի հզոր կայսրությունը 20-րդ դարում անկում էր ապրում, ինչն էլ թույլ է տալիս երիտթուրքերին վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել: Նոր ղեկավարները որոշում են ազգայնական օրակարգը հաստատել՝ բացառիկ թուրքական պետություն ստեղծել: Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվում է, Օսմանյան զորքերը օգտագործում են պայքարը՝ հայ բնակչությանը վերացնելու համար. նրանք «մաքրեցին» մեկ ու կես միլիոն հայերի: Հայերը ցրվեցին աշխարհով մեկ և միայն իրենց պատմական հողատարածքը որպես Խորհրդային Միության մի մաս կարողացավ գոյատևել»,-գրում է պարբերականը:
Ապրիլի 24-ին արվեստագետներ և երաժիշտներ հավաքվելու են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Tommy Trojan արձանի դիմաց՝ կեսօրին մշակութային միջոցառում իրականացնելու համար:
«Երաժշտության և արվեստի միջոցով մենք ցանկանում ենք ուշադրությունը կենտրոնացնել հայկական մշակույթի վրա, որը 99 տարիներ շարունակ ապրում է, չնայած ողբերգություններին, որը տեղի ունեցել գրեթե մեկ դար առաջ»,-նշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ծրագրի համակարգող Ներսես Ափոշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ