Վ.Պուտինը պատրաստվում է ամուսնացնել նախկին կնոջը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ նախագահին հարցեր էին ուղղում հիմնականում Ղրիմիում և Ուկրաինայում զարգացումների վերաբերյալ: Բայց հնչեցին նաև անձնական կյանքին վերաբերող հարցադրումներ: Մասնավորապես, քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց` ե՞րբ Վ.Պուտինը կներկայացնի պետության առաջին տիկնոջը:
«Ես նախևառաջ պետք է ամուսնացնեմ իմ նախկին կնոջը` Լյուդմիլա Ալեքսանդրովնային, իսկ դրանից հետո արդեն կարելի է մտածել նաև սեփական անձի մասին»,- արձագանքեց ՌԴ նախագահը:
Նաև հարց հնչեց, թե քանի ժամ է քնում նախագահը, ընդ որում այս հարցը բազմիցս են գրանցել «ուղիղ կապի» օպերատորները, այնպես որ ՌԴ նախագահն էլ մի քանի անգամ նշեց` քնում է վեցը ժամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ