ՕԵԿ-ն` այսօր. Խոսում են քաղաքագետները

ՕԵԿ կուսակցության` այլևս կոալիցիայի մաս չկազմելու որոշումը նոր վարչապետի նշանակումից հետո, թերևս ներքաղաքական ամենաբուռն քննարկվող թեման է, որն իր հերթին ակտիվորեն «համեմվում է» խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համագործակցությանը` ՕԵԿ միանալու հնարավորությունների դիտարկմամբ:

ՕԵԿ այս քայլի շարժառիթների, ինչպես նաև «քառյակի»` «հնգյակ» դառնալու հնարավորությունների մասին panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:

Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` ՕԵԿ-ի այս քայլի ետևում, ամենայն հավանականությամբ, ընկած է քաղաքականության վրա ազդելու ավելի մեծ ռեսուրսներ ձեռք բերելու ցանկությունը:

«Խնդիրը այն է, որ եթե ՕԵԿ-ը դժգոհություն է հայտնում առ այն, որ իր նախաձեռնություները ԱԺ-ում օժանդակության չէին արժանանում և միայն հիմա են նրանք դա դիտարկում որպես մեծամասնության կողմից իրենց հետ համագործակցելու անպատրաստության պատճառ, ապա այդ դիտարկումը նրանք կարող էին անել մի փոքր ավելի շուտ: Ես դժվարանում են դիտարկել սա որպես այս քայլի հիմնական պատճառ: Մյուս կողմից` եթե կա քաղաքական դիրքորոշումների և քաղաքական ծրագրերի անհամաձայնություն, որն ի հայտ է գալիս միայն կառավարության փոփոխության ժամանակ, ապա կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ը ցանկացել է ձեռք բերել քաղաքականության վրա ազդելու ավելի մեծ ռեսուրսներ, և, չստանալով դրանք, որուշում է կայացրել դուրս գալ կոալիցիայից»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Ինչ վերաբերում է «քառյակի»` «հնգյակ» դառնալու հավանականությանը, ապա դրան համար, ըստ բանախոսի, առկա են մի շարք լրջագույն խոչընդոտներ:

«Անհնարին բան, իհարկե, կյանքում գոյություն չունի, բայց այստեղ կարող է ստացվել իրավիճակ, որ ռուսերեն կոչվում է «Свой среди чужих, чужой среди своих», երբ մեկ ճամբարից դուրս եկած կուսակցությունը այդ ճանբարում դիտվում որպես անհրաժեշտ տարր, սակայն մյուս կողմում չի գիտակցվում որպես հուսալի գործընկեր: Չնայած այն հանգամանքին, որ ՕԵԿ-ն ունի ընդդիմության դաշտում գտնվելու փորձ, սակայն ես վստահ չեմ, որ այն ընտրազանգվածը, որն ՕԵԿ-ը դիտարկում էր որպես ընդդիմադիր ուժ և հետագայում հիասթափվեց, նորից կգնա այս քաղաքական ուժի հետևից»,- նշեց Ա. Մարկարովը` հավելելով որ, մյուս կողմից չկա ոչ մի վստահություն, որ ՕԵԿ-ը ստեղծված պայմաններում կկարողանա հանդես գալ որպես «իրական ընդդիմադիր ուժ»:

Ավելին`ըստ մեր զրուցակցի, ներկայումս լուրջ կասկածի տակ է «քառյակի» հետագա համատեղ գործունեության հարցը:

«Արդյոք այն մնալո՞ւ է և իրականացվելու է համատեղ գործունեությանը ընդհանուր ձևաչափի փոփոխություն: Բաց է մնում նաև այն հարցը, թե ի՞նչ է դառնալու «քառյակի» հետագա համատեղ գորունեության գլխավոր նպատակը: Քննադատելը երևի ամենահեշտ, բայց, միևնույն ժամանակ, ամենաանշորհակալ գործն է: Սակայն դա դեռ չի նշանակում, որ քննադատության ետևում առկա է կառուցողական գործունեության ծրագիր և իրական քաղաքական պայքար ծավալելու ու համախմբվելու իրական ռեսուրսներ»,- ասաց Ա. Մարկարովը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով` իրականում ՕԵԿ-ին կոալիցիայում վերապահված էր «սայլի 5-րդ անիվի» դերը:

«ՕԵԿ-ի քայլի դրդապատճառները ավելի քան պարզ են: Իրականում` 2012թ խորհրդանական ընտրություննեից հետո, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց անդամակցել կոալիցիային, ՕԵԿ-ին վերապահվեցին դեկորատիվ ֆունցիաներ: Ժողովրդական լեզվով ասաց, ՕԵԿ-ը հանդես էր գալիս որպես «սայլի 5-րդ անիվ»: ՀՀԿ-ն ցանկանում էր կոլիցիա ներկայացնել այն ամենը, ինչն իրականում կոալիցիա չէր: ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդանանում և յուրաքանչյուր դեպքում կարող են միանձնյա կառավարություն կազմել: Հասկանալի էր, որ ՕԵԿ-ի նախարարները ոչ թե կուսակցական գործիչներ էին այլ պարզապես կուսակցություն գործուղված արհեստավարժներ:

Հովիկ Աբրահամյանը, ըստ երևույթին, պատրաստ չէր անգամ ֆորմալ կերպով պորտֆելներ տրամադրել ՕԵԿ-ին և այս իրավիճակում ՕԵԿ-ի ֆորմալ վիճակը հստակ էր նաև կուսակցության անդամների համար»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Վերջինս նույնպես կասկածներ ունի, թե «քառյակը» կարող է դառնալ «հնգյակ»:

«Ես, անկեղծ ասած, մի փոքր կասկածում եմ որ «քառյակը» կդառնա հնգյակ: Իհարկե քաղաքականության մեջ հնարավոր է ամեն ինչ: Սակայն ես չեմ պատկերացնում թե ինչպես է, օրինակ` ՀԱԿ-ը պատրաստվում է համագործակցել ՕԵԿ-ի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, ՕԵԿ-ը պատրաստվում է 2017-18 թվականի ընտրական ցիկլին ու ՕԵԿ-ի քայլերն ու վարքագիծը պետք է դիտարկել այդ համատեքստում:

«Իրականում ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պայմանավորվածության համաձայն՝ ՀՀԿ-ն պարտավորվել էր աջակցել ՕԵԿ-ին 2012 թվական խորհրդարանական ընտրություններում` տեղ զբաղեցնելու խորհրդարանում, ինչի դիմաց ՕԵԿ-ն իր անվերապահ ծառայություններն էր առաջարկել ՀՀԿ-ին, ընդհուպ պարտավորվածություն` 2013 թվականի նախագահական ընտրություններին ոչ միայն չառաջադրել սեփական թեկնածուին, այլ սատարել Սերժ Սարգսյանին:

Երկու ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածության առավելագույն ժամկետը 2017-18 թվականների ընտրական ցիկլն էր ու ըստ այդմ` ՕԵԿ-ը երկու ճանապարհ ուներ` մինչև 2017 թվականը մնալ կոալիցիոն կառավարության կազմում ու «վայելել» իշխանական կոալիցիայի ընձեռած հնարավորություններ կամ ինչ-որ փուլում`այս կամ այն պատճառաբանությամբ, դուրս գալ կոալիցիայից` առաջիկա ընտրական ցիկլին ներկայանալով որպես «ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժ»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքերով, եթե ՕԵԿ-ը ընտրեր առաջին ճանապարհը ու մինչև 2017 թվականը մնար իշխող կոալիցիայի կազմում, վստահաբար կարելի է ասել, որ այն այդ կարգավիճակով 0-ական հնարավորություններ կունենար խորհրդարան մուտք գործելու հարցում:

«ՕԵԿ-ն ընտրեց երկրորդ տարբերակը, որը չի երաշխավորում նրա ներկայությունը հաջորդ խորհրդարանում` հաշվի առնելով նրա վարկանիշը, սակայն, ՕԵԿ-ն այլ ճանապարհ չուներ»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է «հրաշալի քառյակը» «հնգյակի» վերափոխմանը, ապա Տ. Աբրահամյանը նշեց, որ «քառյակի» ճակատագիրը միասնական օրակարգի բացակայության պատճառով անորոշ է, իսկ այդ պարագայում դժվար է ասել, թե արդյո՞ք ՕԵԿ-ը կհասցնի համալրել «քառյակի» շարքերը:

«Ամեն դեպքում, լուրջ հարցերի շուրջ «քառյակ»-ում ակնհայտ տարաձայնություններ կան ու պարզ չէ, թե ինչ միասնական օրակարգի շուրջ կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի համախմբումը»,- եզրափակեց քաղաքագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}