Սիրիան ՄԱԿ-ին է փոխանցել Հոմսում քիմիական զենքերի պահեստի վրա հարձակման մասին տեսագրությունը
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին համաշխարհային կազմակերպությանն է հանձնել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գրոհայինները պատրաստվում Հոմսում քիմիական զենքերի պահեստի վրա հարձակմանը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը:
«Տեսագրությունում երևում է 7 տոննա տրոտիլով և C-4 պայթուցիչներով բեռնատարի նախապատրաստումը, և մեկ մահապարտ Հորդանանից: Նրանք մահապարտին պատրաստում էին Հոմսում քիմիական զենքի օբյեկտի վրա հարձակումը, այն օբյեկտից, որից անվտանգության նկատառումներից ելնելով դեռ չի հաջողվում դուրս բերել քիմիական զենքը»,-ասել է նա:
Ջաֆարիի խոսքով, այս տեսագրությունը հրապարակվել է «Ալ-Կաիդայի» կայքում:
Սիրիայի մշտական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ին է փոխանցել ահաբեկիչների հեռախոսազրույցների ձայնագրությունները, ովքեր քիմիական հարձակում էին նախապատրաստում Դամասկոսի Ջոբար արվարձանի վրա: Նա ընդգծել է, որ այս բոլոր նախաձեռնություններում ակնհայտ երևում է օտարերկրյա հովանավորների հետքը` Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի և արևմտյան երկրների:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ