Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչների մոտ 50%-ը հնարավոր է համարում քաղաքացիական պատերազմը
Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների բնակիչների 46%-ը հնարավոր է համարում քաղաքացիական պատերազմը, իսկ 16,4%-ը համարում է, որ դա անխուսափելի է: Այս մասին են վկայում «Зеркало недели» լրատվական գործակալության պատվերով Կիևի սոցոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած սոցհարցումները:
Հարցումները կատարվել են Օդեսայի, Նիկոլաևսկի, Խերսոնի, Խարկովի, Լուգանսկի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժեի և Դոնեցկի մարզերում: Հարցվածների 32,7% հավանական չի համարել քաղաքացիական պատերազմը: Ընդ որում, պատերազմի հավանականությունն ամենաշատը համարել է Դոնեցկի մարզում՝ 55,9%, որտեղ ուկրաինական իշխանությունները սկսել են «հակամահաբեկչական գործողություն»:
Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին անհանգստացնում է երկրում տիրող հանցավորությունը (43,1%), ուկրաինական տնտեսության փլուզումը (39,2%), թոշակների և աշխատավարձների չվճարումը (24,6%), ինչպես նաև Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը (19,7%), ծայրահեղականության և ազգայնականության աճը (19,1%):
Հարցին, թե ի՞նչ պետք է անի կենտրոնական իշխանությունը ճգնաժամի հանգուցալուծման համար, հարցվածներն անհրաժեշտ են համարել անօրինական ծայրահեղական խմբավորումների լուծարումը (37,8%), Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը (23%) և երկրի հարավ-արևելքին տնտեսական աջակցություն ցուցաբերելը (22,4%):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ