Սիրիայում մեկնարկում է նախագահական ընտրապայքարը
Սիրիայում այսօր սկսվում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը: «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականի հաղորդմամբ, երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն մի քանի թեկնածուներ:
Քվեարկությունը տեղի է ունենալու հուլիսի 17-ից ոչ ուշ, երբ կավարտվի գործող նախագահ Բաշար ալ-Ասադի նախագահության երկրորդ ժամկետը: Ընտրությունների հստակ օրը որոշվելու է երկրի խորհրդարանի կողմից, որն էլ հաստատելու է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների ցանկը:
Ավելի վաղ սիրիայի խորհրդարանը հաստատել էր նախագահական ընտրություններին մասնակցելու նոր կարգը, համաձայն որի գրանցվելու իրավունք են ստանում միայն այն թեկնածուները, ովքեր վերջին տասը տարիներին բնակվել են Սիրիայում, ինչը գործնականում անհնար է դարձնում երկրի սահմաններից դուրս գործունեություն ծավալած սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը ընտրական գործընթացին:
Հայտնի չէ նաև, թե ինչպես են երկրում անցկացվելու համընդհանուր ընտրություններ այն պարագայում, երբ ընթացիկ քաղաքացիական պատերազմի պատճառով հազարավոր սիրիացիներ լքել են սեփական բնակավայրերը, իսկ երկրի տարածքների մի մասը վերահսկվում է զինված ապստամբենրի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին