Պուտինը վախենում է, որ Ուկրաինան օրինակ կդառնա հետխորհրդային մյուս երկրների համար. Ալեքսանդր Տուրչինով
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինն այժմ ցանկանում է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, որպեսզի ուկրաինական հեղափոխության օրինակը չտարածվի հետխորհրդային այլ երկրների վա: Այս մասին, «UNN» գործակալության հաղորդմամբ, Տուրչինովն հայտարարել է տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
«Պուտինը վախենում է, քանի որ հեղափոխությունն օրինակ է ծառայում մյուս հետխորհրդային երկրների համար, որտեղ մարդիկ կարող են տեսնել, թե որ իշխանությունն է իրենց համար ընդունելի, որը՝ ոչ: Մարդիկ մեզ մոտ կարողացան փոխել իշխանությունն ու հեռացնել բյուջետային միջոցները թալանած իշխանավորներին: Այս օրինակը վախեցնում է Պուտինին, այդ իսկ պատճառով նրա նպատակն է ոչ միայն զավթել ուկրաինական տարածքների մի մասը, այլև ամբողջովին ապակայունացնել իրավիճակը երկրում», - ասել է Տուրչինովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ