Մոլդովայի համացանցային պարբերականներից մեկը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահի դեմ
Մոլդովայի համացանցային պարբերականներից մեկը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի դեմ: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն ` հղում անելով «Jurnal.md»-ին:
Պարբերականը (անունը չի նշվում) Տիմոֆտիին մեղադրում է լրագրողների աշխատանքին խոչընդոտելու մեջ:
Անանուն պարբերականի գլխավոր խմբագիր Վասիլե Նեստասեի խոսքերով`կես տարի առաջ նա հարցազրույցի խնդրանքով դիմել է նախագահին:
Նա մտադիր է եղել հարցեր տալ արդարադատության համակարգի բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԵՄ-ին ինտեգրման մասին, սակայն հարցազրույցը տեղի չի ունեցել:
Նախ` նախագահի մամլո քարտուղար Վլադ Ցուրկանուն հայտարարել է, որ ներկայացված որոշ հարցեր պետք է հանել: Սակայն դրանից հետո էլ պատասխան այդպես էլ չի ստացվել:
«Սա ոչ այլ ինչ է, քան չարաշահում, հասարակության հրատապ խնդիրներից մամուլին հեռու պահելու փորձ: Սա անհարմար և լուրջ հարցերից խուսափելու փորձ է»,- հայտարարել է Նեստասեն:
Նախագահի մամլո քարտուղարը, ինչպես հաղորդում է «Jurnal.md»-ն, հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ