Վերահսկիչ պալատի հույսը նոր կառավարությունն է
«2013թ-ին նախորդ կառավարությունում թևածում էր մի նախագիծ, որը Վերահսկիչ պալատին զրկում էր որևէ հայտարարություն անելու հնարավորությունից` դա տեղավորելով քաղաքական հայտարարության կոնտեքստ: Դա նախորդ կառավարության փայլուն մտքի արգասիքն էր, արդյո՞ք այն ուժի մեջ է»,- 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՎՊ աշխատակազմի ղեկավար պարոն Ներսիսյանին դիմելով հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ի պատասխան հարցադրման ՎՊ-ն ներկայացնող պաշտոնյան ասաց, որ այդ նախագծի վերաբերյալ պալատը իր կարծիքը գրավոր հայտնել է, ուղարկել է կառավարություն:
Ու թեև իր իրավասությունների մեջ չէ այդ հարցին հստակ պատասխան տալը` արձագանքեց. «Կարծում եմ, որ այս կառավարության մոտեցումները պետք է այլ լինեն»:
Հիշեցնենք տվյալ օրինագիծը շրջանառության մեջ դրվեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան զեկույցի ներկայացնելուց հետո, երբ հնչեցին բյուջետային միջոցների մսխումների մասին հայտարարություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով