Աշխարհում 17:00 07/06/2014

Ինչպե՞ս և ի՞նչու տեղի ունեցավ իշխանափոխություն Աբխազիայում

Վերջին շրջանում միջազգային հանրության ուշադրությունը գրաված ուկրաինական զարգացումների ֆոնին Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունները, կարծես, միջազգային մեծ ռեզոնանս չառաջացրեցին: Մինչդեռ ուկրաինական դեպքերի հետ համեմատած` Աբխազիայում տեղի ունեցածը ավելի նշանային է` առնվազն մի քանի պատճառներով:

Նախկինում հետխորհրդային տարածաշրջանում բոլոր այն դեպքերում, երբ փողոցի ճնշման արդյունքում տեղի էր ունենում իշխանության փոփոխություն, ռուսական տեղեկատվական և փորձագիտական հանրույթի կողմից  ներկայացվում էր որպես «գունավոր հեղափոխություն` արտաքին միջամտության պայմաններում», մինչդեռ աբխազական օրինակով գործ ունեցանք այլ իրավիճակի հետ:

Աբխազիայում ներքաղաքական իրավիճակի լարվածությունը իր գագաթնակետին հասավ մայիսի 27-ին, երբ մայրաքաղաք Սուխումիում ընդդիմադիր ուժերը շրջափակեցին նախագահական նստավայրը և պահանջեցին գործող նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնանկությունը:

Այս դեպքերին հաջորդեց մայիսի 29-ին երկրի խորհրդարանի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու մասին որոշման ընդունումը, այնուհետև մայիսի 31-ի որոշումը` օգոստոսի 24-ին նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Հունիսի 1-ին ժողովրդին ուղղված դիմումով էլ հրաժարական տվեց երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:

Աբախազական ներքաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս կարծել, որ տեղի ունեցածը բացառապես կրում է ներքաղաքական կամ զուտ ներաբխազական բնույթ:

Գործնականում նախորդ գրեթե ողջ 20 տարիների ընթացքում, երբ Աբխազիան դե ֆակտո անկախացավ Վրաստանից` միջազգային հանրության կողմից չճանաչվելու հետևանքով, կարելի է ասել որոշակիորեն հայտնվեց մեկուսացված վիճակում: Արտաքին քաղաքական վեկտորը առավելապես ուղղորդվեց դեպի Մոսկվա, որի արդյունքում Ռուսաստանը դարձավ Աբխազիայի անվտանգության և տնտեսական զարգացման միակ երաշխավորը: Այս օրերին նախագահի հրաժարականը պահանջող ընդդիմության օրակարգում ևս երբեք չի շոշափվել երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հարցը: Թե պաշտոնաթող նախագահ Անկվաբը և թե ընդդիմությունը` Ռաուլ Հաջիմբայի գլխավորությամբ փաստացի չեն շեղվել պրոռուսական գծից:

Աբխազիայի արդեն նախկին նախագահ Ալեքսանդր Անկավբը, ով նախագահ ընտրվեց 2011թ-ին Բաղապշի մահից հետո, ըստ էության հանդիսանում էր վերջինիս յուրայինը: Նկատենք, որ Ս. Բաղապշն այն թեկնածուն էր, ով 2004 թվականի աղմկահարույց նախագահական ընտրություններում հաղթեց այն ժամանակ Կրեմլի կողմից սատարվող թեկնածու և այսօր արդեն ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբային:

Փոխարինելով Բաղապշին` Անկվաբը նույնպես ինչ-որ առումով շարունակում էր հասարակության մեջ ընկալվել որպես համեմատաբար կոշտ և կոմպորմիսների անընդունակ քաղաքական գործիչ: Ճիշտ է, Անկվաբի կառավարման տարիներին երկրում պրոռուսական գծի փոփոխություն չի եղել, սակայն դատելով այսօրվա իրադարձություններից, Անկավբի որոշ քայլեր այնքան էլ միանշանակորեն հավանության չեն արժանացել թե´ Մոսկվայի և թե´ աբխազական հասարակության կողմից: Կարելի է կարծել, որ այս հիմքով էլ պայմանավորված Մոսկվան առանձնակի ջանքեր չգործադրեց նրան նախագահի պաշտոնում պահելու համար:

Աբխազական հասարակության մասով` պետք է նշել, որ ներքաղաքական իրավիճակի լարվածության սաղմերը Աբխազիայում շոշափելի էին դեռ նախորդ տարվանից, երբ երկրում պայմանավորված զուտ ներքաղաքական խնդիրներով պարբերաբար հասարական բողոքի ալիքներ էին բարձրանում: Գաղտիք չէ, որ արտաքին աշխարհի հետ առանձնակի կապ չունեցող աբխազական տնտեսությունը առավելապես գործառնում է ռուսական սուբսիդիաների հաշվին: Համաձայն Միջազգային ճգնաժամային խմբի կողմից հրապարակված 2013 թվականի զեկույցի` աբխազական բյուջեի կեսից ավելին գոյանում է ռուսական պաշտոնական տրանսֆերտներից, գումարած այլ հատկացումները երկրի ենթակառուցվածքների պահպանման համար, գյուղատնտեսությանը տրվող դոտացիաները, կենսաթոշակները:
Արդյունքում այս տարիների ընթացքում Աբխազիայում չեն ձևավորվել կայուն գործառնող տնտեսական ինստիտուտներ: Երկրի համար ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու առումով կարևորություն ներակայացնող զբոսաշրջության ոլորտը ևս, մեղմ ասած, ոչ բարվոք վճակում է` շնորհիվ հնամաշ ու չկատարելագործված ենթակառուցվածքների: Հատկանշական է, որ երկրի տնտեսական վիճակի բարելավման տեսանկյունից վերջին շրջանում մեծ կարևորություն էր տրվում Սոչիի օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների շինարարությանը մասնակցելուց ստացվող միջոցներին, սակայն այս հարցում ևս աբխազական իշխանությունները ձախողվեցին` չկարողանալով ստանալ նախատեսված եկամուտները:

Տնտեսական դժվարությունների ֆոնին հասարակություն մեջ լուրջ դժգոհություններ էին ի հայտ եկել` էլէկտրաէներգիայի և բջջային կապի ծառայությունների գների բարձրացման, էներգացանցերի մասնավորեցման, կոռուպցիայի մեծ չափերի և Կրեմլից ստացվող գումարների ոչ նպատակային բաշխման հետ կապված:

Անկվաբի իշխանությունը լայն քննադատությունների արժանացավ նաև Գալիի շրջանի մեգրել բնակչությանը աբխազական անձնագրեր տրամադրելու պատճառով: Համաձայն պաշտոնական տվյալների` շրջանի բնակչության թիվը մոտավորապես հասնում է 46000-ի, որի կեսը ձեռք է բերել աբխազական անձնագիր: Ըստ էության անորոշ վիճակում գտնվող այս մարդկանց կարգավիճակի հարցը լուծելու Անկվաբի փորձերը հասարակությունը և հատկապես առավել պահպանողական սեգմենտը ընկալեց` որպես ֆինանսական գործարքների գնալու, և ի վերջո` երկրում «հինգերորդ շարասյուն» ձևավորելու իշխանությունների քայլ:

Առհասարակ, Աբխազիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներքաղաքական կյանքին մասնակցության հարցը բավական նուրբ խնդիր է: Տարբեր գնահատականների համաձայն` Աբխազիայում իրականցվում է էթնոքաղաքականություն` այսինքն քաղաքական կյանքին մասնակցության մոդելը իրենից ներկայացնում է մասնակցություն ավելի շուտ էթնիկական հիմքով, քան քաղաքացիության: Սա նշանակում է, որ երկրի բնակչության գրեթե կեսից ավել կազմող ազգային փոքրամասնությունները` հայեր, վրացիներ (մեգրելներ), ռուսներ, գործնականում դուրս են մնացել քաղաքական գործընթացներ նախաձեռնելուց և դրանց վրա առարկայական ազդեցություն ունենալուց:

Հատկանշական է, որ ներկայիս ընդդիմությունը, որի ղեկավար Ռաուլ Հաջիմբան դեռ 2004 թվականից վայելում է Կրեմլի աջակցությունը, ևս ինչ-որ առումով դուրս էր մնացել ներքաղաքական գործընթացներից` հատկապես, երբ 2011 թվականին նույնպես նրան չհաջողվեց գալ իշխանության: Դուրս լինելով քաղաքական պրոցեսներից` ենթադրաբար ընդդիմությունը չուներ նաև հասանելիություն երկրի առանց այն էլ սահմանափակ տնտեսական ռեսուրսներին:

Ուստի օգտագործելով իշխանությունների նկատամամբ երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն դժգոհությունը` աբխազական ընդդիմությանը փաստորեն հաջողվեց հասնել իշխանափոխության: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ ներկա վիճակում պայմանավորված Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներով Մոսկվային սպասվում են տնտեսական դժվարություններ, ապա դժվար չէ ենթադրել, որ նվազելու են նաև Աբխազիային տրվող ֆինանսական հատկացումները:

Հետևաբար` այլ զարգացումներից խուսափելու համար ներկայումս Մոսկվայի համար հավանաբար ամենահարմար տարբերակն էր թույլ տալ իշխանության փոփոխություն: Հատկապես, այն դեպքում, երբ աբխազական հասարակության մեջ հասունացել էր դրա անհրաժեշտությունը, առկա է իրական ժողովրդական դժգոհություն, որի վառ վկայությունը Սուխումիում վերջին օրերին տեղի ունեցած բազմահազարանոց ցույցներն էին, ինչը Աբխազիայի նման փոքր երկրի դեպքում ծանրակշիռ գործոն կարելի է համարել:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}