Հայաստանն ու Եվրամիությունը սկսում են ինտեգրման նոր գործընթաց

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախօրեին՝ հուլիսի 22-ին, կայացած այս հանդիպմանը պետությունների ԱԳՆ ղեկավարներին հյուրընկալել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանի արտգործնախարարի և եվրահանձնակատար Ֆյուլեի հայտարարությունները թույլ են տալիս արձանագրել, որ կողմերը պատրաստակամ են խորացնել հարաբերությունները, սկսել ինտեգրման նոր գործընթաց Արևելյան գործընկերության (Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան) շրջանակներում, ինչի համար փորձում են նախանշել համագործակցության նոր ձևաչափեր:

ԵՄ-ն մտադիր չէ հրաժարվել Արևելյան գործընկերությունից

Հայտնի է, որ նախորդ տարի Վիլնյուսի գագաթաժողովում Արևելյան գործընկերության (ԱլԳ) չորս պետություններից (Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա) միայն երկուսը՝ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Այդ իրողությունը գրեթե սպառնալիքի տակ դրեց Արևելյան գործընկերության հեռանկարը: Սակայն Ուկրաինայում սկսված արյունալի բողոքի ցույցերից հետո տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Ուկրաինան ստորագրեց ԵՄ հետ այդ համաձայնագիրը, ինչի գինն, ըստ էության, դարձավ Ղրիմի միացումը Ռուսաստանին և երկրի հարավ-արևելքում սկսված քաղաքացիական պատերազմը:

Շտեֆան Ֆյուլեն իր բացման խոսքը սկսել է հենց Ուկրաինայում ստեղծված իրավիճակին անդրադառնալով: Եվրոպացի պաշտոնյայի համոզմամբ՝ ուկրաինական իրադարձությունները փորձություն էին, որոնք ի ցույց դրեցին հետևյալ 4 իրողությունները՝ 1. ԵՄ ու ԱլԳ գործընկերների համար կարևոր են ընդհանուր արժեքներն ու սկզբունքները, 2. ԵՄ-ն հարգում է գործընկերների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, 3. ԵՄ-ն դատապարտում է նրանց, ովքեր ԱլԳ-ն փորձում են վերածել ազդեցության ոլորտների համար պայքարի, օգնում է գործընկերներին դիմադրել ճնշումներին և 4. Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը պատմական իրադարձություն է, որը բացում է հարաբերությունների որակապես նոր մակարդակ:

Կարևորելով երեք երկրների հետ ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչումը՝ Ֆյուլեն խոսել է նաև ԵՄ հետ նման համաձայնագրեր չկնքած ԱլԳ մյուս երեք պետությունների հետ հարաբերությունների հեռանկարների մասին: Նա ընդգծել է, որ տարբերակված մոտեցում կլինի Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի ու ԵՄ միջև երկկողմ հարաբերություններում:

«Քանի որ մենք առաջընթաց ենք արձանագրել Ասոցացման համաձայնագրերը ստորագրած գործընկերների հետ, մենք պետք է նաև զարգացնենք հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ: Կարևոր է համապատասխան մակարդակի հարաբերություններ ստեղծել՝ հաշվի առնելով գործընկերների ձգտումներն ու կարիքները: Եթե մենք կարողանանք արդյունավետորեն տարբերակված մոտեցումներ որդեգրել մեր երկկողմ հարաբերություններում, ապա այն կնպաստի համապարփակ գործընկերությանը»,- ասել է Ֆյուլեն:

Վերջինիս այդ շեշտադրումների համատեքստում ուշագրավ է ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հայտարարությունն այն մասին, որ պետք է վերանայել ԱլԳ ձևաչափը մինչև 2015թ.-ի մայիսին պետությունների ղեկավարների մակարդակով տեղի ունեցող Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Նա անհրաժեշտ է համարել, որ ԵՄ-ն անհատական մոտեցում ցուցաբերի երկրների հանդեպ: 

Բրյուսելն, ըստ էության, այլ տարբերակ չունի էլ, քան տարբերակված մոտեցում ցուցաբերելը: ԱլԳ վեց պետություններից երկուսը՝ Հայաստանն ու Բելառուսը 2015թ.-ի հունվարի 1-ից կլինեն այլ ինտեգրացիոն միավորման՝ Եվրասիական տնտեսական միության մեջ: Ադրբեջանն էլ իրեն դասել է չմիավորվող պետությունների շարքում՝ հրաժարվելով որևէ միությանը միանալուց: Այս համատեքստում Արևելյան գործընկերության պահպանումը ենթադրելու է հարաբերությունների ձևաչափի փոփոխություն, ինչը, փաստորեն, կհստակեցվի մինչև 2015թ.-ի մայիսը:

Հայաստանի եվրոպական ինտեգրումը Եվրասիական միությանը վնաս չէ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա: Որո՞նք են այդ արդյունքները: Դրանք Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ մոտ 4 տարի տևած հաջող բանակցություններն են, քաղաքական, իրավական, մշակութային, կրթական ոլորտներում լայն ու բովանդակալից համագործակցությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպես նաև շարժունակությունն ու վիզային ռեժիմի դյուրացումը:

«Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

ԵՄ-Հայաստան համագործակցության իրավական նոր հիմքեր ասելով հավանաբար պետք է հասկանալ նոր փաստաթուղթ, որը փոխարինելու կգա Ասոցացման համաձայնագրին: Բայց քանի դեռ հայտնի չէ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, կարելի է ենթադրել, որ Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ կսկսվեն ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո միայն:

2015թ-ին, հավանաբար, ականատես կլինենք Հայաստան-ԵՄ բանակցային նոր գործընթացի: Ակնկալվող փաստաթղթում, ըստ էության, կամրագրվեն համագործակցության այն ոլորտները, որոնք չեն հակասի Եվրասիական տնտեսական միության առաջ ստանձնելիք պարտավորություններին: Նման հակասությունները առավելապես հնարավոր են տնտեսական ոլորտում: Բանն այն է, որ ԵՄ նորմերն ու չափանիշները բոլորովին այլ են, քան ունենալու է ԵՏՄ-ն: Անհրաժեշտ կլինի հստակեցնել միմյանց հետ առևտրային և մաքսային ողջ քաղաքականությունը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ չնայած ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը, ԵՄ-ն 2014թ-ի հունվարի 1-ից երկարաձգել է Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP+), որի շնորհիվ մի շարք ապրանքներ առանց մաքսային սահմանափակումների մուտք ունեն եվրոպական շուկա: Սա ցուցիչ է, որ ԵՄ-ն պատրաստակամ է խորացնել տնտեսական համագործացկությունն այնտեղ, որտեղ այն հնարավոր է:

Նալբանդյանը, միաժամանակ, չի սահմանափակվել «բանակցությունների ընթացքում ձեռքբերվածով»: Նա նշել է, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը՝ հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա: Վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները ԵՄ հետ ընթացել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ: Հայկական կողմը, փաստորեն, կոչ է անում չսպասել մինչև 2015թ.-ի մայիս, այլ արդեն իսկ սկսել բանակցություններ այն ոլորտներում, որոնք ուղղակիորեն փոխկապակցված չեն համապարփակ պայմանագրերի հետ:

Բնականաբար նախարարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին, որոնք լրջագույնս խոչընդոտում են տարածաշրջանային կայունությանը, անվտանգությանը ու պետությունների բնականոն զարգացմանը: Ակնհայտ է, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու հարցում ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի վրա ազդելու Բրյուսելի անկարողությունը հսկայական վնաս է հասցրել ԵՄ-Հայաստան հարաբերություններին:

Դեռ ապրիլին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը հայ-թուրքական սահմանի բացման կարևորության մասին եվրոպացի գործընկերներին հիշեցրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}