Իսրայելում արդեն բացեիբաց խոսում են ռազմական գործողությունների ընդլայնման մասին
Վերջին տվյալների համաձայն` հակամարտության 17 օրերի ընթացքում սպանվել է 718 պաղեստինցի, վիրավորվել` ավելի քան 4.5 հազարը: Ավելի քան 20 պաղեստինցիներ զոհվել են միայն այսօր` հինգշաբթի օրը Գազայի հատվածում, որտեղ շարունակվում է իսրայելական բանակի գրոհը:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` Իսրայելում արդեն բացեիբաց խոսում են ռազմական գործողությունների ընդլայնման մասին: Պաղեստինյան աղբյուրների հաղորդմամբ`ակտիվացել է ռազմական գործողությունների թափը հյուսիսային Գազա, Ջեբալիյա, Բեյթ-Հանուն և Բեյթ-Լախիյա քաղաքների արվարձաններում: Ինչպես նաև շարունակվում է գնդակոծվել Խուզաա գյուղը, որտեղ տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, արգելափակված են տասնյակ ընտանիքներ, որոնք նաև բժշկական միջամտության կարիք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ