Աճող իսլամական արմատականությունը սպառնալիք է քրիստոնյաների համար. Արաբագետ (տեսանյութ)
Մերձավորարևելյան տարածաշրջանում նկատելի է իսլամական արմատական տրամադրությունների աճ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Այս առումով Մերձավոր Արևելքում մենք ունենք երեք թեժ կետ, որոնք բոլորն էլ գտնվում են բավական ակտիվ գործողությունների շրջափուլում. Մեկը Գազայի հատվածն է, մյուսը` Իրաքն է, իսկ երրորդը Սիրիան է», -թվարկեց արաբագետը` ընդգծելով, որ աճող իսլամական արմատականությունը վտանգ է սպառնում ոչ միայն տարածաշրջանին, այլև այդ տարածաշրջանում գտնվող կրոնական փորքամասնություններին, մասնավորապես քրիստոնյաներին:
Մանրամասները` Panorama.am-ի տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին