Լիբիայում հրթիռի հարվածի հետևանքով այրվել է 6 մլն լիտր վառելիք
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հրթիռի հարվածի հետևանքով այրվել է վառելիքի պահեստ: Ինչպես հայտնում է «Իտար-տասս»-ը, հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստակայանին, այրվել է 6 մլն լիտր վառելիք:
Լիբիայի ազգային նավթային ընկերությունը, որին պատկանում է նավթապահեստարանը, արդեն նախազգուշացրել է, որ դեպքը կարող է աղետալի հետք թողնել մայրաքաղաքի վրա: Այլ պահեստների այրվելու դեպքում հնարավոր է հզոր պայթյուն որոտա, ինչը կարող է տարածվել 3-5 կմ շառավղով:
Նավթապահեստարանը գտնվում է Լիբիայի միջազգային օդանավակայանի տարածքում, որի համար «Զինտանի բրիգադի» և իսլամիստական խմբավորումների պայքարը շարունակվում է արդեն 2 շաբաթ: Այս ընթացքում զոհվել է 100 մարդ, վիրավորվել 400-ը:
Նշենք, որ Լիբիայի տարբեր քաղաքներում ստեղծված լարված իրավիճակը ստիպել է մի շարք երկրների և կազմակերպությունների` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Թուրքիային, ինչպես նաև ՄԱԿ-ին, իրենց անձնակազմերը դուրս բերել Լիբիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին