Քաղաքագետ. «Ցանկացածը պետք է հասկանա, որ մենք սպառվում ենք» (տեսանյութ)
Դաշնակիցների հետ փոխհարաբերությունների առումով` այս ժամանակաշրջանում առկա է լավագույն վիճակը պետություն ստեղծելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա գնահատմամբ` խոշոր տերությունների բախումները հավասարակշռություն են առաջացնում, ինչն ապահովում է երկրի անվտանգ լինելը:
«Բայց այս պայմաններում մենք տանուլ ենք տալիս պետության կայացման գործը: Այս տարիներին զենքի պակաս չենք ունեցել, ամերիկացներն ու եվրոպացիներին էլ դոլարի կամ եվրոյի խնդիր չեն առաջացրել: Ինչի՞ համար է այսպես: Ես կարծում եմ, որ սա մեր ազգային թերությունն է, ռազմավարական էլիտայի պակասն է»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանի բնորոշմամբ, այս պայմաններում ի հայտ են եկել մարտահրավերներ, որոնք հաղթահարելի չեն: Իսկ Հայաստանի թիվ մեկ խնդիրը դեմոգրաֆիան է, և ցանկացածը պետք է հասկանա, որ մենք սպառվում ենք. «2017 թվականին մեզ մոտ ծնելիությունն ու մահացությունը հավասարակշռվում են»:
Լևոն Շիրինյանը նաև կարծիք հայտնեց, որ սահմանին Ադրբեջանի պահվածքը հենց տեղահանման խնդիր է լուծում: Անդրադառնալով սահմանամերձ գոտում ապրող բնակչությանը զինելու հարցին, նա ասաց, որ պետությունը պետք է արմատական քայլերի գնա:
Մանրամասն` Panorama.am-ի տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ