Ուկրաինան ռազմական հարկ է սահմանել
Վերին Ռադան այսօրվա նիստում ընդունել է երկրում նոր` ռազմական հարկ սահմանելու մասին որոշում: Օրինագիծը ենթադրում է, որ այսուհետ քաղաքացիներից ամսական գումար կհարկվի պետության հոգսերը թեթևացնելու համար: Այսպիսով, ուկրաինացիների աշխատավարձերից հավելյալ պահում կարվի ամսական 1.5 տոկոսի չափով:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, հարկված գումարները կուղղվեն ռազմական ծախսերին, մասնավորապես` բանակի պահպանմանն ու զարգացմանը: Օրենքը տարածվում է բոլոր աշխատող ուկրաինացիների վրա:
Ուկրաինայի ֆինանսների նախարար Վլադիմիր Մատվիյչուկը հայտարարել է, որ նոր հարկատեսակը հնարավորություն կտա մինչև տարեվերջ հավաքագրել հավելյալ ավելի քան 240 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին