Վանում Էրդողանի հանրահավաքն ուղեկցվել է 16 հոգու ձերբակալությամբ և ցուցարարների հետ բախումներով (Լուսանկարներ)
Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախախագ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին մեկնել էր Վան քաղաք: Նրա այցը Վան թուրքական «Ջումհուրիյեթ» կայքը նկարագրել է հետևյալ կերպ. «Էրդողանը եկավ, քաղաքը տակնուվրա եղավ»:
Նշվում է, որ Էրդողանի նախընտրական հանրահավաքը մեծ լարվածություն էր առաջացրել քաղաքում: Մասնավորապես «Հանրապետական» պողոտայում հարյուրավոր քաղաքացիներ հակակառավարական լոզունգներ են հնչեցրել: Էրդողանի հանրահավաքը բոյկոտած քաղաքացիներից 16 հոգի ձերբակալվել են, որոնցից 7-ը դեռահասներ են: Բողոքավոր ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Թուրք ուժայինները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ