Քուրդ նախարարներն իրենց աշխատանքներն են վերսկսել Իրաքի կառավարությունում
Իրաքի կառավարության քրդական բլոկը հուլիսի 11-ից հետո վերադարձել է գործադիրի աշխատանքներին: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է անցած ամիս գործադուլ հայտարարած ԱԳ նախարար Հոշիյար Զիբարին:
«Ես Բաղդադ եմ վերադարձել որպես ԱԳ նախարար: Քուրդ նախարարները, ովքեր իրենց աշխատանքները դադարեցրել էին նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի կառավարությունում, նույնպես վերադարձել են իրենց աշխատանքին»,-ասել է Իրաքի ԱԳ նախարարը:
Իրաքյան Քուրդիստանի ներկայացուցիչների որոշումը կապված է Ալ-Մալիքիի հրաժարականի հետ: Ակնկալվում է, որ նախարարներն իրենց պաշտոնները կզբաղեցնեն մինչև նոր կառավարության ձևավորումը:
Նշենք, որ քուրդ նախարարները բոյկոտ էին հայտարարել այն բանից հետո, երբ Ալ-Մալիքին հայտարարեց, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը «Իսլամական պետության» համար բազայի է վերածվում: Այս հայտարարությունից հետո իրենց աշխատանքները դադարեցրեցին ԱԳ, առողջապահության, ներգաղթյալների և տեղահանված մարդկանց, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարները, ինչպես նաև երկրի փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ