Աշխարհազորայինները ընդունել են Վլադիմիր Պուտինի հորդորը
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, թե սատարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողներին մարդասիրիական միջանցք տրամադրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու» կայքը:
«Ամենայն հարգանքով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, այն երկրի նախագահին, որը, առաջին հերթին, բարոյապես սատարում է մեզ, մենք պատրաստ ենք շրջափակման մեջ հայտնված ուկրաինական զորամիավորումներին մարդասիրական միջանցք տրամադրել՝ պայմանով, որ նրանք կհանձնեն ծանր տեխնիկան և զինամթերքը, որպեսզի հետագայում այն մեր դեմ չկիրառվի», - հայտարարել է Զախարչենկոն:
Նշենք, օգոտստոս 29-ի կեսգիշերին Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որում նախագահը կոչ էր անում Դոնբասի աշխարհազորայիններին մարդասիրական միջանցքներ տրամադրել ուկրաինացի զինծառայողներին:
«Կոչ եմ անում աշխարհազորայիններին մարդասիրական միջանցք բացել շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողների համար, որպեսզի խուսափենք անիմաստ զոհերից, հնարավորություն ընձեռել նրանց անխոչընդոտ դուրս գալ մարտական գործողությունների գոտուց, միավորվել իրենց ընտանիքների հետ, վերադարձնել նրանց իրենց մայրերին, կանանց և երեխաներին, բժշկական հրատապ օգնություն տրամադրել վիրավորներին», - ասված է Պուտինի ուղերձում:
Վլադիմիր Պուտինը նաև հորդորել էր ուկրաինական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները արևելյան շրջաններում և սկսել համապարփակ բանակցություններ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ