Համակարգային բարեփոխումների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշմանը նշել է, որ բարեփոխումների հարցը նիստի ընթացքում չի քննարկվել:
Շարմազանովը կարծում է, որ համակարգային բարեփոխումների հնարավոր չէ հասնել առանց սահմանադրական բարեփոխումների:
«Այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են այդ փոփոխություններին, ապա ինչին են դեմ, եթե վերջնական փաստաթուղթ չկա:Ժողովրդավարությունը առանց քննարկումների ժողովրդավարություն չէ: Այդ քաղաքական ուժերից մի քանիսը մինչև նախագահական ընտրությունները իրենք էին խոսում այդ փոփոխությունների մասին: Իրենք ինչպես իրենց քաղաքականությունը, այնպես էլ իրենց դիրքորոշումը 180 աստիճանի տակ փոխեցին: Մենք տեսնում ենք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին