ՆԱՏՕ-ի անդամ 7 պետություններ արագ արձագանքման ուժեր են ստեղծում
Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցող յոթ երկիր կազմակերպության պաշտպանության ամրապնդման շրջանակներում արագ արձագանքման ուժեր են ստեղծում: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու» կայքը, վկայակոչելով «Ռոյթերս» գործակալության հաղորդագրությանը: Տեղեկատվության համաձայն, նոր կառույցում ընգրկվելու է առնվազն 10 հազար զինծառայող:
Նշվում է, թե կազմավորվող կառույցը ստեղծվում է արագ տեղակայման և պարբերաբար զորավարժություններ անցկացնելու նպատակով: Բրիտանական հրամանատարության տակ գտնվող կառույցը ընդգրկելու է ռազմաօդային և ռազմածովային զորամիավորումներ, ինչպես նաև ցամաքային զորքեր:
Նախագծում ընդգրկված են Դանիան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Նորվեգիան և Նիդերլանդները: Բացի այդ, նոր կառույցին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերում Կանդան:
Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նոր ռազմական կառույցի ստեղծման մասին հայտարարելու է գալիք շաբաթ:
Սեպտեմբեի 4-5 -ին Դուբլինում նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվելու դաշինքի արևելյան սահմաններն ամրապնդելու երկարաժամկետ ծրագրի հավանության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին