Դեսպան Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Իրաքի ԱԳ նախարարին
Այսօր Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարիին։
Հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում նախարար Զիբարին հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության կատարման գործում և արտահայտել Իրաքի ԱԳ պատրաստակամությունն աջակցել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանության աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարար Զիբարին նշել էց, որ Հայաստանը Իրաքի համար բարեկամ երկիր է՝ բարձր գնահատելով առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև ընդգծելով այլ բնագավառներում, հատկապես՝ տնտեսությունում, դրանք ընդլայնելու և զարգացնելու կարևորությունը։
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի են քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունները և հատակապես անհանգստացնող է ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությունը։
Դեսպան Գրիգորյանն ավելացրել է, որ Հայաստանը ողջունում և պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։
Երկկողմ համագործակցության զարգացման նպատակով երկուստեք կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի առաջիկա նիստը սպասվում այս տարվա նոյեմբերին Բաղդադում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ