Աշխարհում 17:14 15/09/2014

ԱՄՆ-ն կփորձի «Իսլամական պետությունը» ոչնչացնել արաբական դաշնակիցների օգնությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում կարողացել է հասնել արաբական 10 պետությունների մասնակցությամբ՝«Իսլամական պետության» դեմ ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորմանը: Ջիդդայում ստորագրված փաստաթղթի համաձայն, կոալիցիայի մեջ մտնող երկրները պետք է համատեղ պայքարեն «Իսլամական պետության» դեմ, թույլ չտան իսլամիստների ֆինանսավորումը և զինումը, ինչպես նաև փոխանակվեն հետախուզական տվյալներով: 

Իսլամական պետության դեմ միավորվում են ԱՄՆ-ի դաշնակիցները
Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովին մասնակցել են Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները: Պարսից ծոցի երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քաթարը մինչ այդ ակտիվորեն ֆինանսավորում էին իսլամականներին Սիրիայում՝նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարելու և Իրանի տարածաշրջանային ազդեցության մեծացումը զսպելու նպատակով: Այժմ նրանք գիտակցեցին, որ այդ իսլամիստները վտանգ են ներկայացնում իրենց տարածաշրջանային շահերին, մասնավորապես Իրաքում, բացի այդ, նրանց ռազմավարական դաշնակից Վաշինգտոնը օդային հարվածներ է հասցնում Իսլամական պետությանը և նոր կոալիցիա ձևավորում ջիհադականների դեմ:

Պարսից ծոցում ԱՄՆ-ն կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք, որը կարող է օգտագործվել Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ: Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:

Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:

Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները: Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:

Շատ հաճախ, Պարսից ծոցի այդ երկրներին անվանում են մինի-ՆԱՏՕ՝Վաշինգտոնի հետ ունեցած սերտ ռազմաքաղաքական համագործակցության համար: Բացի ծոցի երկրներից, ԱՄՆ-ը ռազմակայան ունի Թուրքիայի տարածքում՝Ինջեռլիք, ինչպես նաև շարունակում է ակտիվորեն զինել և ռազմական փորձագետներ ուղարկել Իրաք՝ կառավարական ուժերին աջակցելու համար:

Մերձավոր Արևելքում Իսլամական պետությունը վերածվում է ազդեցիկ գործոնի
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխել է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:

Այդ կազմակերպությունը լավ զինված է և նրա մարտիկները վերահսկում են Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Նրանք նավթ են արդյունահանում այն շրջաններում, որոնք վերահսկում են և գումարներ են գանձում 8 միլիոն բնակչությունից:

Ջիհադականները գումարներ են գանձում քրիստոնյաներից և ազգային ու կրոնական այլ փոքրամասնություններից՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար: Սիրիայում խմբավորումը վերահսկում է 8 գազային և նավթային հանքեր՝ Ռաքքա և Դեյր-էզ-Զորի շրջաններում: Իսլամիստները սիրիական և իրաքյան նավթը վաճառում են մեկ բարելը 26-35 դոլարով՝թուրք, լիբանանցի, սիրիացի գործարարներին: 

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, Իրաքում «Իսլամական պետության» մարտիկների թիվը 3 անգամ գերազանցում է նախորդ տվյալները:

Սիրիայում և Իրաքում ջիհադականների թիվը կազմում է 20.000-30.000: Ջիհադականների թվի աճը կապված է խալիֆայության հռչակումից հետո նոր անդամներ ընգրկելու ակտիվ քաղաքականության հետ:Մինչ այդ, ԱՄՆ-ը կարծում էր, որ ջիհադականների թիվը հասնում է 10.000-ի:

Իրանը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիայի արդյունավետությունը
Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի կողմից ձևավորված կոալիցիան չունի տարածաշրջանային խնդիրները վերածելու ոչ մի տրամաբանություն:

Լարիջանին նշել է, որ Վաշինգտոնի նախաձեռնությունը վերացնել Իսլամական պետությունը ոչ միայն չի հանգեցնի արդյունքի, այլ ատելություն կսերմանի ողջ տարածաշրջանում: Խոսնակը հայտարարել է, ԱՄՆ-ը չկարողացավ հասնել իր նպատակներին ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի միջոցով ու այժմ նրանք կոալիցիա են ձևավորում Սիրիայի դեմ, ինչպես ժամանակին ձևավորել էին Իրանի դեմ:

Իր հերթին, Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաիրին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում անհնարին է: Նրա խոսքով, դա հնարավոր չէ, քանի որ Իրանը իրոք պայքարում է Իսլամական պետության դեմ, իսկ ԱՄՆ-ը կանգնած է այդ կազմակերության ստեղծման ակունքներում:
Ջազաիրիին նշել է, որ իսլամական խմբավորումը չի համարձակվի մոտենալ Իրանի սահմաններին, քանի որ կբախվի Իրանի ԶՈւ-իր հզորությանը:

Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է ռմբակոծել Իսլամական պետության հենակետերը Սիրիայի տարածքում:

Սիրիան համարվում է Իրանի ռազմավարական դաշնակիցը և Թեհրանը շգուշանում է, որ իսլամականների դեմ պայքարի պատրվակի ներքո Վաշինգտոնը կփորձի տապալել Ասադի վարչակազմը և այդ երկրում իշխանության բերել հակաիրանական ուղենիշներ դավանող քաղաքական թիմ:

Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}