Գերագույն Ռադան այսօր կքննարկի Դոնբասի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհող օրինագիծը
Ուկրաինայի Գերագույն Ռադան երեքշաբթի օրը կքննարկի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկած օրինագծերը, որոնցով Դոնբասի առանձին շրջանների համար հատուկ կարգավիճակ կսահմանվի, ինչպես նաև համաներում կհայտարարվի ուկրաինական հակամարտության մասնակիցների նկատմամբ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, օրինագիծը Ռադայի դիտարկմանն է ներկայացվել երկուշաբթի օրը: Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է Դոնբասի շրջաններում երեք տարի ժամկետով ինքնակառավարման հատուկ մոդելի սահմանում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացում և համաներում:
Նշենք, Դոնբասի կարգավիճակը Կիևի կենտրոնական իշխանությունների և աշխարհազորայինների բանակցություններում վիճահարույց հարցերին է դասվում: Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են, թե հավակնում են երկու շրջանների ամբողջական վերահսկությանը, մինչդեռ Կիևը «հատուկ կարգավիճակ» պատրաստ է տրամադրել շրջանների՝ միայն աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ