Կիևը հատուկ կարգավիճակ է շնորհել Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններին
Ուկրաինայի խորհրդարանը հատուկ կարգավիճակ է շնորհել Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններին՝ ընդունելով նախագահ Պորոշենկոյի առաջարկած համապատասխան օրենքը: Օրենքի ընդունմանը մասնակցել են Գերագույն Ռադայի 450-ից 277 պատգամավորներ: Հայտնում է «Իտառ-Տասսը»:
Գերագույն Ռադան նաև օրենք է ընդունել, որով համաներում է շնորհվում Դոնբասի իրադարձությունների մասնակիցներին: Օրենքի համաձայն՝ համաներման են ենթարկվում վարչական և քրեական ատասխանատվություն կրող անձինք, բացառությամբ նրանց, ովքեր կատարել են առավել ծանր հանցագործություն:
Նկատենք, որ նախօրեին պատգամավորների հետ ունեցած քննարկուների ժամանակ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել էր, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրվելու է երեք տարի ժամկետով, իսկ այդ ժամանակահատվածում էլ հնարավորություն են ունենալու կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունների վրա հիմնված իշխանության ապակենտրոնացման խնդիրները:
Հարակից`
Պյոտր Պորոշեկոն ստորագրել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին