Ստյոպա Սաֆարյան. Իշխանափոխության սպառնալիքը ձեռնտու է ԲՀԿ-ին զուտ որպես սպառնալիք, ոչինչ ավելին (տեսանյութ)
«Քառյակին ավելի շատ միավորում են տակտիկական, քան ռազմավարական նպատակները»,- լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, իրականության մեջ քառյակը կազմավորող ուժերի պատկերացումները ապագա զարգացումների վերաբերյալ տարբեր են:
«Եթե քառյակից երկու ուժ՝ Ժառանգությունն ու ՀԱԿ-ը լավագույն դեպքում չեն բացառի այսպես ասած հեղափոխություն ներքևից տարբերակը՝ փողոցային, ժողովրդավարական լայն մասնակցային շարժումներով, ապա մյուս՝ չափազանց կարևոր ազդեցություն ունեցող ուժը՝ ԲՀԿ-ն այն տեսնում է ընտրությունների միջոցով սահուն իշխանափոխության տարբերակով»,- մանրամասնեց նա:
Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, երբ քառյակն ու ԲՀԿ-ի հետ ամենասերտ կապերն ունեցող ՀԱԿ-ը արտահերթ իշխանափոխության սպառնալիք են հնչեցնում, դա ինչ-որ առումով ձեռնտու է լինում ԲՀԿ-ին, սակայն զուտ որպես սպառնալիք է, ոչինչ ավելին:
«Ժամանակին նրանք էլ միրացան այդ կոչերին, սպառնացին բարիկադներով, բայց այնքան ճկուն արեցին, որ կարողանային հետ կանգնել դրանից»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստին, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հարցը սեղանին դնելը նշանակում է, որ այդ հանրաքվեի խնդիրը ջրբաժան է լինելու. «Դա ՀՀԿ-ի համար իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու տեսանկյունից է կարևոր, իսկ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համար՝ խաղի կանոների փոփոխություն թույլ չտալու»:
Քառյակի և ներքաղաքական զարգացումների մասին այլ դիտարկումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ