Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնում է Միացյալ Նահանգներ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր աշխատանքային այցով կհյուրընկալվի Վաշինգտոնում, որտեղ նախատեսված է նախագաի բանակցությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների, պետքարտուղար Ջոն Քերիի, ամերիկացի կոնգրեսականների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ուկրինայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահի այցը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև դրան նախորդած այցը Կանադա, միտված է «մեծացնելու երկրի ինքնիշխանության և տարծքային ամբողջականության աջակցությանը, Ուկրաինային հատկացվելիք տեխնիկական և այլ օգնության ընդլայնմանը և, մասնավորապես, Դոնբասում իրավիճակի կայունացմանը»:
Վաշինգտոնն, իր հերթին, այցի նախաշեմին հայտարարել էր Ուկրաինայի առաջնորդին վճռականորեն սատարելու մտադրության մասին: Ինչպես հայտարարել է Սպիտակ Տան մամուլի խոսնակ Ջոզ Էրնստը «նախագահ Օբաման Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկի ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղիները, ինչպես նաև մեր շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ