«Իսլամական պետությունը» ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի երկրների քաղաքացիներին սպանելու կոչ է արել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»-ը կոչ է արել սպանել բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Եթե դուք կարողանաք սպանել ամերիկացի կամ եվրոպացի անհավատներին, չար ու կեղտոտ ֆրանսիացիներին, ավստրալացիաներին կամ կանադացիներին, այդ թվում այն երկրների քաղաքացիներին, ովքեր միացել են «Իսլամական պետության» դեմ պայքարին, Ալլահի կողմից ապավեն կգտնեք»,-ասել է խմբավորման մամուլի խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ են իրականացնում` միաժամանակ ձգտելով կոալիցիայի մեջ ներգրավել ավելի շատ երկրների:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ