«Մեկուսացված է ընդդիմության այն հատվածը, որը չի գտնվում իշխանության վերահսկողության տակ» (տեսանյութ)
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ՀՀ անկախության 23-ամյակի հետ կապված Դիլիջանում անցկացրեց քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԺՀԿ-ի նախագահ Պետրոս Մակեյանը:
«Վերջին ընթացքում աշխարհաքաղաքական զարգացումները և հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական սահմանային բախումները ի ցույց դրեցին իշխանությունների և ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերի կողմից ոչ համարժեք գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-մեջբերեց Մակեյանն՝ ընթերցելով կուսակցության հայտարարությունը:
Նա նաև նշեց, որ իրականում այդ միկրոպատերազմում մենք շահեկան դիրքերում հայտնվեցինք հայ զինվորի արիության շնորհիվ:
Անդրադառնալով ներքին քաղաքականությանը՝ Մակեյանը տեսակետ հայտնեց, որ այսօր մեկուսացված է ընդդիմության այն հատվածը, որը չի գտնվում իշխանության վերահսկողության տակ և փորձում է հասարակության մեջ գործընթացներ տանել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ