Քաղաքական 17:43 24/09/2014

Նախագահ Սարգսյանի հոդվածը «International New York Times»-ում. «Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը»

Այսօր առավոտյան ՄԱԿ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր առաջ ամերիկյան հեղինակավոր «International New York Times» պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

 
Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության  մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ  տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը:  Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:
 
Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների և սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված և դեռևս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և  ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես  այդպիսին ճանաչվել է դեռևս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ,  մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:
 
Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն  ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, և  դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:
 
Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լևինի,  դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության,     այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ: 
 
Հայոց ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված  հրեաների Ողջակիզման, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում  իրագործված ցեղասպանությունների տխրահռչակ «իրավանախորդն» էր: Պատմության մութ շրջանը  կրկնում է ինքն իրեն մասամբ նաև անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով: Հայոց ցեղասպանության անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր ապագա բռնապետերի համար: Ադոլֆ Հիտլերը, օրինակ,  եկավ այն եզրահանգման, որ միջազգային հանրությունը պատրաստ է հանդուրժելու ցեղասպանությունները, հատկապես երբ դրանք տեղի են ունենում «պատերազմի մշուշի» ներքո:Հիտլերի մտքում մեծ մասամբ հայերի կոտորածներն էին, երբ 1931թ.՝ նախքան իշխանության գալը, նա քննարկում էր ոչ գերմանացի փոքրամասնությունների տարաբնակեցման քաղաքականության անհրաժեշտության հարցը. «Մենք մտադիր ենք իրականացնել տարաբնակեցման քաղաքականություն: Մտածե՛ք աստվածաշնչյան տեղահանությունների և միջնադարյան կոտորածների մասին... և հիշե՛ք հայերի բնաջնջումը»: 1939թ. Հիտլերը կրկնեց այս խոսքերը լեհ բնակչության հանդեպ ծրագրած քաղաքականության համատեքստում. «Ես պատրաստության եմ բերել  իմ ստորաբաժանումները, առայժմ միայն արևելքում` հրամայելով նրանց, առանց գթալու և խղճահարության, անխտիր սպանել լեհ ազգին կամ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով մենք ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ կենսական տարածքները: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:
 
Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի  ցանկացած մասում նմանատիպ գործողությունների  համընդհանուր դատապարտմանը:
 
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել աշխարհասփյուռ հայության՝  համար, որոնց հետնորդները  հազարամյակներ շարունակ, մինչև վայրենաբար արմատախիլ արվելը, ապրել են իրենց հայրենիքում: Անկախ և ազատ Հայաստանի բացակայության պայմաններում սփյուռքը և նրա հաստատությունները ձևավորվել են որպես հայկական ժառանգության պահապաններ մինչ ազատ հայ ժողովրդի վերածնունդը:
 
Քսաներեք տարի առաջ հայկական եռագույնը կրկին ծածանվեց Երևանում՝ խորհրդանշելով անկախ հայրենիքի վերածնունդը: Հայ ժողովուրդը ստացավ իր հայրենիքում ազատ ապրելու մի նոր հնարավորություն:
 
Հայաստանի վերահաստատված անկախությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու հնարավորություն էր: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է տասնամյակների պատմություն ունեցող «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու սկզբունքի մեջ: Այն 2008թ. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, ինչպես նաև  2009թ. ստորագրված արձանագրություններում ամրագրված հիմնական սկզբունքն էր: Գաղափարն  էր դրական միջավայր ստեղծել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանների բացումից հետո երկու հասարակությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և հաշտեցման համար:
 
Դժբախտաբար, Թուրքիան, հետ կանգնելով  ձեռք բերված համաձայնություններից, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ապօրինի տնտեսական շրջափակում է իրականացնում և մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների և անարդարությունների պատմական ճշմարտությունը: Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի առողջ զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան՝ մշտապես անկայունություն ներարկելով աշխարհի ռազմավարական առումով այս զգայուն հատվածում:  
 
Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով: Այս համատեքստում կարևոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, խրախուսի թուրք քաղաքական առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, որ արդեն իսկ արել են հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ արժանապատվորեն և մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության մութ, անավարտ էջերից մեկը:
 
 
 


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}