Ընդդիմության ստորագրահավաքին չի միացել ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանը
Խորհրդարանական ընդդիմությունը հավաքել է անհրաժեշտ 44 ստորագրությունները և այսօր 18.30-ին նախատեսում է արտահերթ նիստ անցկացնել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ ընդդիմադիրների ստորագրահավաքին, որն ուղղված է «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկմանը, չեն միացել ՀՀԿ-ական պատգամավորները, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը:
Ի դեպ, պատգամավորները դրսում հավաքված առևտրականներին հորդորել են 18.30-ին լինել ԱԺ շենքի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ