Քաղաքական 20:00 02/10/2014

Քառյակ-եռյակի ակնկալիքները և իրականությունը

ԱԺ ոչ իշխանական ուժերը հայտարարել են, որ հանրահավաք են անցկացնելու հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ անց են կացնում մարզային հանդիպումներ նշված հանրահավաքի վերաբերյալ իրազեկումների, ինչպես նաև օրակարգային հարցերի շուրջ որոշակիանալու առումով: Հայտնի է, որ ոչ իշխանական 4 ուժերը ամռանը հանդես եկան 12 կետից բաղկացած պահանջով, այն ներկայացրեցին կառավարությանը և այդ կետերի իրականացման վերջնաժամկետ սահմանեցին սեպտեմբերի 30-ը: Արդեն լրացել է վերջնաժամկետը, և քանի որ ոչ իշխանական ուժերի կողմից որոշակի գործողություններ կատարվում են մարզային այցելությունների, ինչպես նաև առաջիկա օրերին կայանալիք հանրահավաքի տեսքով, ապա ակնկալիքների և պահանջների չարդարացման պատասխանը կերևա հոկտեմբերի 10-ին:

Իսկ մինչ ոչ իշխանական ուժերը մարզերում իրենց հանդիպումներով տոնում են բարոյական հաղթանակ իշխանությունների նկատմամբ, փորձենք հասկանալ, որոնք են ընդդիմադիրների համակարգային բարեփոխումների տեսլականը և այդ նպատակին հասնելու իրենց գործողությունները:

12 պահանջների իրագործման մասին

Ինչպես գիտենք ոչ իշխանական 4 ուժերը հունիսի 10-ին ընդունեցին 12 կետից բաղկացած պահանջներ  և ներկայացրեցին իշխանություններին: Իսկ թե ինչպես են կատարվել այդ պահանջները, կարծիքները երկու կողմում էլ տարբեր են: Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունները այն չեն կատարել: Այդ մասին հայտարարել են քառյակի ներկայացուցիչները ու, ի դեպ, նրանց կարծիքները այս կապակցությամբ այնքան էլ տարբեր չեն: Օրինակ Օգոստոսի 26-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ 12 պահանջները չեն իրագործվել ուստի «Ժառանգությանը» այլ ելք չի մնա, քան պահանջել ամբողջական իշխանափոխություն:  ԲՀԿ-ի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Ժամանակ» թերթի հարցին, թե կատարե՞լ են իշանությունները այդ 12 պահանջները, պատասխանել է` «Եթե մեկ բառով եք ուզում՝ ոչ: Կա կետ, որ կարելի է ասել, թե ինչ-որ բան չնչին չափով արվել է, բայց մեծ հաշվով չի կատարվել»:

Մարզային այցելությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը այդ կապակցությամբ մասնավորապես հայտարարել է հետևյալը.  «Ահավասիկ, մոտենում է մեր պահանջների իրականացման ժամկետը, սակայն գրեթե ոչինչ չի կատարվել»:

Ինչևէ այս հայատարարություններից զատ նախօրեին կառավարությունը պաշտոնապես պատասխանել է քառյակի 12 պահանջներին, որում մասնավորապես նշվում է, որ պահանջների մի մասը արդեն իսկ իրագործվել է, մնացյալի համար դեռ ժամանակ է պետք:

Ինչ խոսք ողջունելի է, որ կառավարությունը և ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցություններից կազմված քառյակը համագործակցված քայլեր են անում` քառյակն առաջարկում է, այնպիսի բաներ որ կառավարությունը պետք է իրականացներ, բացառությամբ որոշ կետերի որոնք ավելի շուտ ոչ թե պահանջ են այլ բարի ցանկություն կամ ամբոխահաճո ձևակերպում, ապա կառավորությունն արձագանքում է այդ պահանջներին, այսպես ասած, հաշվետվության մակարդակում ներկայացնելով արվածն ու անելիքը:

Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության դրսևորում: Պահանջներում առկա որոշ կետերի իրականացումը ենթադրում են այնպիսի մեխանիզմներ, որոնց կարելի է հասնել նաև սահմանադրական բարեփոխումների իրականացման շրջանակներում, ինչը սակայն մերժելի է այս դեպքում ոչ թե քառյակի, այլ եռյակի համար:

Ինչևէ քառյակը դեռ այս կապակցությամբ իր պատասխանը կհնչեցնի, հավանաբար հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ, իսկ ընդհանուր առմամբ իշխանության և ընդդիմության գործողություններում առկա են համագործակցության տարրեր, որը ողջունելի է և բնորոշ է ցանկացած ժողովրդավարական երկրներին:

Մարզային այցելություններ և հոկտեմբերի 10-ի հանրահավաք

Ոչ իշխանական 4 ուժերը սահմանադրական բարեփոխումների շուրջ որոշակի տարաձայնությունների պատճառով հետագա հանրահավաքային իրենց գործողություններում մնացին երեքով` ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» սակայն ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի դադարեցնում Քառյակի հետ իր համագործակցությունը: Այլ կերպ ասած` քառյակը հանրահավաքային պայքարում վերածվեց եռյակի:

Վերջրերս տեղի ունեցած Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որ ոչ իշխանական ուժերը հանրահավաք կկազմակերպեն հոկտեմբերի 10-ին, իսկ թե ինչ օրակարգով` ուժերը որոշել են այն պարզել մարզային այցելությունների միջոցով:

Մարզային այցելություններում ընդդիմադիրների ելույթների բովանդակությունը կառուցողական չեն, քանզի հարուստ է հայհոյանքով ու դժգոհություններով: Այն բողոքից ու «իշխանություններից օր առաջ ազատվելու» մասին թեզերից այն կողմ չի անցնում: Իսկ մարզային այցելություններից առաջ ոչ իշխանականները հայտարարում էին, որ այդ այցելությունները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքին ընդառաջ օրակարգ ձևավորել: Այսինքն` պետք է ներկայացնել ոչ միայն բողոք, այլ լուծումների փաթեթ: Հակառակ պարագայում այս ամենը մեկ բառով պետք է անվանել ընդդիմադիր գործողությունների իմիտացիա:

Առկա է ևս մեկ` այս դեպքում թաքնված դիտարկում: Մարզային այս այցելությունները նպատակ ունեն չափելու բողոքի ուժգնությունը, ինչպես նաև ստուգելու իրենց կարողությունները, թե արդյոք հնարավո՞ր է կառավարել բողոքը և և այն քաղաքական կապիտալի վերածել: Այս վերջին ժամանակահատվածում ամառային պասիվությամբ ու 12 պահանջների ժամկետով պայմանավորված քառյակի քաղաքական պաուզան, ոչ թե ռեաբիլիտացվելու ժամանակահատված էր, այլ, ինչպես հասկացանք, արձակուրդի: Ուստի այս մարզային այցերից նրանք ակնկալում են բողոքի էներգիայի թեժացում, (ելույթների բովանդակությունից դա ակնհայտ երևում է): Իրականում, սակայն, ավելի մեծ է հավանականությունը, որ բողոքի էներգիան շահագործվելու և սպառվելու է` առանց այս քաղաքական ակտորների կողմից ակնկալվող ցանկալի արդյունքին հասնելու, ինչի ականատեսը կլինենք հոկտեմբերի 10-ին:

Վահագն Սարոյան, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}