Օջալան. Սիրիայում քրդերի կոտորածը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունների ավարտին
Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախազգուշացրել է, որ իր խմբավորման և Թուրքիայի միջև խաղաղության բանակցությունները կդադարեցվեն, եթե «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները շարունակեն կոտորել Սիրիայի քրդերին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե այս կոտորածը հասնի իր նպատակին, կհանգեցնի գործընթացի (բանակցությունների. Panorama.am) ավարտին: Հորդորում եմ Թուրքիայում բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում գործընթացի և ժողովրդավարության փլուզումը, պատասխանատություն ստանձեն Կոբանիում տեղի ունեցողի համար»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սիրիայում PKK-ի ուժերը Քրդական ժողովրդավարական միության հետ միասին կռվում են ջիհադիստների դեմ: Իսլամիստները ավելի քան 2 շաբաթ պաշարել են սահմանային քրդաբնակ Կոբանի քաղաքը, ինչը ստիպել է մոտ 150.000 սիրիացի քրդերի հեռանալ Թուրքիա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ