Արամ Մանուկյան. ՀՀ-ի բնակչության 50 տոկոսից ավելին պարտքեր ունեն
«Հայաստանը տարածաշրջանից վերանում է»,- Երևանի Ազատության հրապարակում ընթացող խորհրդարանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» կազմակերպած համատեղ հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյայլների համաձայն, 2014 թվականի դրությամբ աշխարհի 45 երկրում գտնվում է 770 հազար հայաստանցի, ով միգրանտի կարգավիճակ ունի: Վերջին տարիներին, Ա. Մանուկյանի խոսքով, 400 հազար հայաստանից ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Ըստ նրա, Հայաստանից հեռանում են հիմնականում 20-50 տարեկանները, հիմնականում տղամարդիկ:
«Այս ամենի պատճառով Հայաստանում կա 100 հազար միայնակ կին, որից 50 հազարը՝ ամուսնության տարիքի: Արտագաղթի պատճառով նվազել է ծննդաբերությունը, նվազել են ամուսնությունները, աճել են ամուսնալուծությունները, թոշակառուների թիվը»,- ասաց պատգամավորը:
Ա. Մանուկյանն ասաց, որ Հայաստանի դպրոցների 30 տոկոսը 100-ից պակաս աշակերտ ունի, բնակչության 50 տոկոսից ավելը պարքտեր ունի, 60 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից:
«Խնդիրներն անհապաղ լուծում պետք է տրվի»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան