Գ. Սահակյան. Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի
«Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է Սովետական միությունից: Բացիեբաց խոսացողը, այդ թվում Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալի խնդիր չի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ իր քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները, բայց երբեք ու երբեք մինչև այսօր որևէ մեկը ոչ լացում է, ոչ էլ իրեն որդեգրում է որպես քաղբանտարկյալ:
«Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ: Նրանք էին, որ ընդհատակյա գործողություն էին կատարում, նրանց էին, որ Սովետի մամլիչ մեքենան տարբեր կալանավայրերում մշակում էր տասնյակ տարիներով: Սա է իմ տպավորությամբ քաղբանտարկյալը: Երկար փորձությունների, տանջանքների, չգիտեմ ինչերի ճանապարհ է քաղբանտարկյալը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի գործով հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանը և նրա ընկերները դատապարտվեցին 4-7 տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ