Հաստատվեց Եվրահանձնաժողովի նոր կազմը` Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ
Եվրախորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում պաշտպանեց Ժան Կլոդ Յունկերի թեկնածությունը եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Տեղեկացնում է «EurActive. com»-ը:
Եվրահանձանժողովի ղեկավարի պաշտոնում Յունկերի օգտին են քվեարկել հիմնականում երեք խոշոր խորհրդարանական խմբակցությունները` ԵԺԿ-ն, Սոցիալիստները ու դեմոկրատները, ինչպես նաև «Լիբերալների և Դեմոկրատների Դաշինք Հանուն Եվրոպայի» դաշինքը:
Ընդհանուր առմամբ կողմ է քվեարկել 423 պատգամավոր, դեմ` 209 և ձեռնպահ` 67: Եվրահանձնաժողովի այս նոր կազմը, որը փոխարինելու է Ժոզե Մանուել Բարոզուի հանձնաժողովին, իր աշխատանքները սկսելու է նոյեմբերի 1-ից` 5 տարի ժամկետով:
«Ես իմ հանձաժողովականներից չեմ պահանջելու կուրորեն հետևել ինձ, արդեն բավական ծեր եմ նոր ղեկավարի կարիերա անելու համար: Այս նոր հանձնաժողովը ավելի քաղաքական է լինելու, քան իր նախորդը»,- եվրախորհրդարանակնների առջև ելույթի ժամանակ նշել է Ժան Կլոդ Յունկերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ