Բա չի՞ երևում մեր դեմքներից, թե ինչքան ենք վախեցած. Շարմազանովը` Զուրաբյանին (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իշխանությունները վախեցած են ընդդիմությունից. «ՀՀԿ-ում լրտեսներ ունենք և հենց նրանք են պնդել դա»:
Լրտեսներ բառը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին. «Խնդրում եմ պահպանեք կոռեկտությունը, լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում: Լրտեսներ Ազգային Ժողովում չկան և գործընկերներին լրտես անվանելը առնվազն բարեկիրթ չէ»:
«Եթե լրտեսների հետ շատ եք շփվել, ապա դա ձեր խնդիրն է: Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում» ,- նշեց նա և սարկազմով հավելեց. «Իսկ ինչ վերաբերում է վախերին, բա չի՞ երևում մեր դեմքներից, թե ինչքան ենք վախեցած»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին