Մոշե Յալոն. Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի հարցում տարաձայնություններ ունեն
«Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի հարցում տարաձայնություններ ունեն»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը:
Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, «Israel Hayom» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեն բոլոր հարցերը, այդ թվում՝ հրթիռային համակարգերին ու ցենտրիֆուգներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով իսրայելական «The Times of Israel» կայքին, նշել էր, որ Իսրայելի միջուկային էներգիայի հանձնաժողովի նախկին ղեկավար Ուզի Էլիամի խոսքով՝ Իրանը դեռ 10 տարի ունի, որպեսզի կարողանա ատոմային ռումբ ձեռք բերել, հետևաբար վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները քաղաքական խաղեր են:
Հիշեցնենք, որ դեռ1958թ. Իրանը, անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են իրականացվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Բացի այդ, ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն հայտարարել է, որ ներկայում ԻԻՀ ԶՈւ հրթիռների հեռահարությունը կազմում է 2000 կմ, քանի որ թշնամին գտնվում է հենց այդքան հեռավորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին