Աշխարհում 17:00 31/10/2014

Հայաստանը կարող է դառնալ Մերձավոր Արևելքի արաբական երկրների և ԵՏՄ-ի կապող օղակ

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ արաբական աշխարհի հետ հարաբերությունները սերտացնելու և Մերձավոր Արևելքում գտնվող հայկական գործոնը, հայ համայնքները և մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիրը դարձնում են ավելի ակտուալ:

Արաբական աշխարհի հետ հարաբերություններն  ամրապնդվում են. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով  Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում էր: Սերժ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հանդիպման ընթացքում շոշափվել են հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունները և հատկապես դրանց տնտեսական բաղադրիչը ընդլայնելու հարցերը: 

Արտաքին քաղաքականության արաբական ուղենիշի ակտուալությունը
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝արաբական աշխարհի հետ հարաբերությունները սերտացնելու և Մերձավոր Արևելքում գտնվող հայկական գործոնը, հայ համայնքները և մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիրը դարձնում են ավելի ակտուալ:

Սիրիական ճգնաժամի հետևանքով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան լքել արաբական այդ հանրապետությունը և ապաստան գտնել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում: Սիրիայի իշխող վարչակարգը ի դեմս նախագահ Բաշար Ասադի միշտ էլ դրական և ջերմ վերաբերմունք է ցուցաբերել հայ համայնքի նկատմամբ, ինչ էլ շատ դեպքերում թույլ տվեց փրկել հայ համայնքը իսլամիսականների կողմից ֆիզիկական բնաջնջումից, ինչի փորձը եղավ հայաբնակ Քեսաբում:

Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» ակտիվությունը և իսլամական խալիֆայության հռչակումը Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում վտանգում են տեղի հայ համայնքների, որոնք այս ընթացքում բավականին նվազել են, գոյության խնդիրը:

Հայաստանը պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի այդ տարածաշրջանի քաղաքական ղեկավարության հետ՝առաջին հերթին հայ համայնքները անվտանգությունը ապահովելու համար: Բացի այդ, արաբական աշխարհի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը նույնպես կարևոր է, հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, որը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռնում:

Հայաստանը, հաշվի առնելով հայության ներկայությունը և բարի համբավը արաբական աշխարհում, կարող է միջնորդի, կապող օղակի դերակատարում ստանձնել ԵՏՄ-ի և Մերձավոր Արևելքի արաբական երկրների միջև:

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում Մերձավոր Արևելքի ավանդական գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը, բազմաբնույթ կապերի ստեղծումը համարվում է առաջնահերթություններից մեկը: 

Հակազդեցություն արաբական աշխարհում Ադրբեջանի գործունեությանը
Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր փորձել է նրան հաղորդել կրոնական երանգ՝փորձելով դրանով շահել մահմեդական աշխարհի, որի անբաժանելի և կարևոր մասն է նաև արաբական աշխարհը, համակրանքը և ադրբեջանամետ քվեարկությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակներում:

Ադրբեջանի ակտիվությունը հատկապես մեծ է Իսլամական համերաշխության կազմակերպության շրջանակներում: Տվյալ միջազգային կազմակերպության անդամ է 57 մահմեդական երկիր: 

Բաքուն այդ կազմակերպությանը անդամակցել է 1991թ.-ից: Այդ քաղաքականությանը հակազդելու և հակահայկական բանաձևերի ընդումումը խափանելու համար Երևանը կարող է հենվել կազմակերպության անդամ-երկրներից՝Հորդանանի, Իրաքի, Իրանի, Լիբանանի և Սիրիայի հետ, որտեղ բավականին ակտիվ հայ համայնքներ կան և այդ երկրների ու Հայաստանի հարաբերությունները բավականին սերտ են:

Հայկական հոգևոր ներկայությունը Մերձավոր Արևելքում
Հորդանանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր, որը համարվում է քրիստոնեական կարևորագույն սրբավայրերից մեկը: Հայերը այդ վայրում նույնպես ունեն իրենց հոգևոր ներկայությունը: Հայաստանի պատվիրակությունը այցելել էր հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Մերձավոր Արևելքում հայկական ամենակարևորագույն հոգևոր ներկայությունը Երուսաղեմում է, որտեղ գործում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը:

Հայերի ներկայությունը Երուսաղեմում ունի դարերի պատմություն: Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, առաջին Պատրիարք Աբրահամը (638-669թթ) մեկնել էր Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստացել մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն անջատվել է հունականից: Հայոց սեփականություն են ճանաչվել Ս. Հակոբյանց վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Ս. Ծննդյան Տաճարի մի մասը, Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքը և այլն: 1929թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսության համաձայնությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ժամանակավորապես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանն է զիջել Դամասկոսի և Լիբանանի թեմերը: Ներկայումս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են միայն Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը:

Հորդանանի հոգևոր հովվության կենտրոնը Ամմանի Ս. Թադևոս եկեղեցին է: Հոգևոր հովիվը (առաջնորդը) Վահան արքեպիսկոպոս Թոփալյանն է: Առաջնորդին նշանակում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը: Հորդանանի հայ համայնքի ազգային-եկեղեցական գործերով զբաղվում է տեղական խորհուրդը (թաղականությունը):

Տեղի գաղութը ձևավորվել է Մեծ եղեռնից հետո: Հայերը հիմնականում բնակվում են Ամմանում, սակավ թվով` Ռուսեյֆա, Մատարա, Աքաբա քաղաքներում: 

Այսպիսով, հայ-արաբական դարավոր բարեկամությունը ապրապնդելու և արդի աշխարհում դրանք զարգացնելու ակտուալությունը այսօր առավել քան ցայտուն է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք կարող են ազդել տարածաշրջանում հայկական գործոնի առկայության և տարածաշրջանում Հայաստանի շահերի վրա:

Արտյոմ Բալասանով, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}