Իրավիճակն ավելի տաքացնել. Լյուդմիլա Սարգսյանը` Եռյակի գործունեության մասին (տեսանյութ)
Ինչպես Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ նորարարություններ են մտցնում պրոցեսի մեջ: Եռյակի ամեն քաղաքական ուժ փորձում են ինչ-որ կերպ նպասել շարժման արդյունավետ ընթացքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ Ր. Հովհհանիսյանի այսօրվա հայտարարությունը դիտարկելով այդ շրջանակներում:
«Ամեն մեկն իր քաղաքական մարտավարության տեսլականն ունի և փորձում են համատեղել դրանք: Իսկ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մոտեցումները ոչ թե իրար բացառող են, այլ փոխլրացնող»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով «Ժառանգությանը»` նա ասաց. «Մի փոքր դժվար է կողմնորոշեվել, որովհետև ամեն մեկը մի բան է ասում» :
ՀԱԿ խմբակցության պատգամավորն ավելացրեց, որ իրենց ոչինչ չի մնում անելու, քան իրավիճակն ավելի տաքացնելու և ժողովրդի հետ միասին գնալու իշխանափոխության:
Եռյակի ներկայացրած 12-ի կետերի մասին բանախոսի դիտարկուներն առավել մանրամասն՝ տեսանյութում :
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ