ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել և զարգացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում նախօրեին մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները: Այս մասին հատնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսել է ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի ու արդյունքների, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքների մասին:
Կարեն Նազարյանն անդրադարձել է նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ