Օլանդը շարունակում է հանդիպել սիրուհու հետ
Ֆրանսիայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով է լուսանկարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նրա սիրուհու` դերասանուհի Ժյուլի Գայեյի հետ Ելիսեյան պալատում: Լուսանկարն արվել է այս աշնանը Ելիսեյան պալատի այգու այն հատվածում, որը ոչ միայն պահպանվող տարածք է, այլև այդ տարածք քիչ մարդ կարող է մուտք գործել: Անցած շաբաթ այդ լուսանկարը հրապարակել է «Վուասի» ամսագիրը:
Անվտանգության ծառայության փորձագետները պարզել են, որ լուսանկարը անօդաչու սարքից չի արվել, այլ արվել է Ելիսեյան պալատի աշխատակիցներից մեկի կողմից, պալատի բնակելի հատվածից, ուր մուտք գործելու իրավունք ունի ընդամենը 12 աշխատակից:
Վերջիններիս ներկայումս հարցաքննում են:
Լուսանկարում Օլանդը զրուցում է Գայեի հետ: Հրապարակված լուսանկարի արժեքը նրանում է, որ այն ապացուցում է, որ Ֆրանսիայի ղեկավարը մինչ այժմ հանդիպում է սիրուհու հետ, որի պատճառով Օլանդը բաժանվեց քաղաքացիական կնոջից` Վալերի Տրիերվեյլերից այս տարվա գարնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին